Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեծ ուրախությամբ կը գայի, բայց կարող չեմ, որովհետև այդ ժամին հյուր պիտի ընդունեմ իմ մոտ,— պատասխանեց Կոմսը։

— Ահա այս պատճառով գնացի գնեցի հայոց երգահանը, որի մեջ Մարիամս որոնեց, որոնեց, այդ տաղից ավեի ազնիվը ավելի հավանելին չգտավ։

— Օրիորդ Մարիամը ցույց է տվել դորանով յուր ճաշակագիտությունը,— ասաց Կոմսը:— Ուրեմն այս սերտողությո՞ւն էր, որ կատարում էիք,— շարունակեց նա դառնալով դեպի օրիորդ Մարիամը։

— Այո՛,— պատասխանեց օրիորդը։

— Չէ՞ կարելի, որ վերստին կրկնեք, ավելի լավ է, Repetitio est mater studiorutm,[1] ասում է առածը,— հավելացուց Կոմսը ժպտելով։

— Ինչո՛ւ չէ կարելի,— ասաց իսկույն Մահտեսի Թովմասը և նշանացի արեց դստերը, որ մոտ գնա ֆորտոպիանին։

Օրիորդ Մարիամը սկսեց ածել և երգել։

Երգեցողության ժամանակ, մի բան շատ անախորժ տպավորություն գործեց Կոմսի վերա, այդ էր, որպես հյուր նստած կանանց միմյանց հետ բարձր ձայնով խոսելը և ծիծաղելը, մինչև երբեմն, երբեմն խափանելով ոչ թե միայն երգողի այլև ֆորտոպիանոյի ձայնը։ Այս հառաջանում էր նորանից, որ իբրև ասիացիք ոչինչ հասկացողություն և համակրություն չունեին կանոնավոր երաժշտության հետ, այլև չէին հասկանում տաղի խոսքերը նորա լեզվի հնության պատճառով։[2]

Ցավելի է մեր ազգի գրությունը ընդհանրապես, բայց մասնավոր արտասուքի արժանի են հայ կանայքը։ Խեղճերը բոլորովին

305

20-162

  1. Կրկնողությունը մայրն է ուսման (լատ.):
  2. Ես մինչև այժմ չեմ հասկանում, թե Թաղիադյանցը ի՛նչ խորհրդով գործածական լեզու շինեց յուր մատենագրության հանդիսում հին և մեռած լեզուն։ Ազգսաէր օրագիրը ևս հրատարակվում էր այդ լեզվով: Դժվար է հասկանալ այսպիսի անբնական գործը, մանավանդ Թաղիադյանցի կողմից, որ եվրոպական կրթություն ստացած լինելով և այն մի գործական ազգից, ինչպես անգլիացիք են, չէ մտածել, թե խոսելու կամ գրելու խորհուրդը այն էք որ ժողովուրդը կարդա և բան հասկանա։ Ինձ շատ ծանր է թվել Թաղիադյանցը այն հայերի կարգում, որ մտածում էին մեռյալը գործիք շինել, ժողովրդի մեջ կյանք ներս բերելու համար։