Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄՏԱԾՈԻԹՅՈԻՆ

Անցան օրերս տխրութենով, չըտեսա մի բարեկամ.
Լիք է աշխարհ կոծով–սուգով, չկա ծաղիկ անթառամ.
Ո′չ ոք չասի, թե սիրտ ունիմ՝ ինձ գրաված իբրու գանձ.
Ո′չ ոք չասի, թե աշխարհքումս ես հարուստ եմ գերապանծ։

5 Քաղցր ու դառը խառնըված է այն ջրումը անբաժան,
Որ տալիս է մեզ բնություն, չըկա որոշյալ պայման.
Կյանքի պատկերն ամենայն օր նկարում է արևը,
Քանի չի հասել դեռ կես օրը, ուրախ է և տխուրը։

Ընդհակառակ՝ կես օրից հետ, երբ արևն ի խոնարհ
10 Ուրախի էլ կոտրած է սիրտը, լինում է թույլ ու տկար,
«Դու ըսպասիր նորա գլխին՝ նա ուշ դնե քո ոտքին»,
Սովրեցնում է մեզ Մովսեսը, սա է պատգամ երկնային։

Այլ դու, ո′վ մարդ, այս աշխարհքում բեռնավորված հույսերով
Ի՞նչ ես օրդ դատարկ անցնում՝ հառաչելով ու լալով.
15 Աշխարհքումս թշվառություն, ուրախություն, մի կերպով
Խիստ սուր կանցնեն, ինչպես արծիվն օդն է կտրում յուր թևով։

Այս կոշտ հողը շատ է եղել մեզպեսներին օթևան.
Երկինքը շատ թափեց անձրև, լվաց հազար գերեզման.
Թե որ կուզես արեգակը կյանք է, կյանքը՝ արեգակ,
20 Մին էլ կտրեց ճառագայթը, մտավ հանկարծ ամպի տակ։

Խոր գիշերը լռությունով՝ ծածկեց կեսը աշխարհի,
էլ չի երգում սոխակն ուրախ, լսի′ր վայերը բուի.
Արծաթահերն երկնից գահեն երբ ցոլացնե յուր լույսը,
Դու կտեսնես նորա լուսով մակագիրը արձանի։

25 «Մարդուս կյանքը սին երազ է, մահը խավար գիշեր է,
Թե գործ ունիս արժանավոր՝ լուսնի շողից պայծառ է,

31