Այս էջը հաստատված է
դա մի արտաքին բան է, և խոր քննելով խնդիրը, կը տեսանենք, որ բանաստեղծությունը ևս նույնպես ճշգրիտ հիշատակարան է, ինչպես պատմությունը։ Պատմությունը նկարագրում է մեզ ազգի հոգեկան կյանքի այն երևույթքը, որ մարմին առան ու երևեցան իրական աշխարհի մեջ այս և այն կերպարանքովք բայց բանաստեղծությունը մարմնավորում է, տեսանելի և շոշափելի կացարանում է մեզ ազգի հոգեկան կյանքի այն երևույթքը, որ առանց մարմին ստանալու մնացին ազգի հասկացողության մեջ որպես լոկ գաղափար, բայց որպես մի անհերքելի և որոշյալ դրոշմ ազգի բնավորության վերա։
Բանաստեղծությունը կատարելագործում է մեր հասկացողությունը ազգի հոգու կամ հոգեղեն կյանքի մասին, որ պակաս էր թողել պատմությունը:[1] Դիցուք թե բանաստեղծությունը, պատմելով
311
- ↑ Բարի հիշատակը արժանավոր Աբովյանի Վերք Հայասատանի անունով գործը է ազգային բանաստեղծության մի հարազատ գաղափար։ Ինձ մինչև այժմ չէր հաջողվել մի քանի բառ խոսել այդ աշխատության մասին։ Ահա այդ աշխատության մեջ մարմին է առել ազգի հոգին, ազգի ներկա վիճակը, ազգի հասկացողությունը։ Այստեղ, որպես մի կախարդական հայելու մեջ ցույց է տալիս բանաստեղծը հայոց ազգի ընտանեկան կյանքի անշուք և անմխիթար պատկերները, այնտեղ տես անում ենք գյուղերի տանուտյարքը, ծանոթանում ենք նոցա հասկացողության հետ։ Բարեխիղճ բանաստեղծը հանդիպեցնում է մեզ հոգևոր մարդերի, խոսեցնում է նոցա յուրյանց հասկացողության պես այս և այն բանի մասին, պատկերացնում է մեր առաջև նոցա ունկնդիրների հասկացողության վիճակը, սահմանում է այն տխուր հարաբերությունը, որ կար նոցա մեջ։ Մեք տեսանում ենք այդ Ապոլոնյան հայելու մեջ հայկական կյանքի մեռած պատկերը, տեսանում ենք, թե ինչպես այդ մեռելային դաշտի զանազան կետերում խլրտվում է առաքինությունը և հովվական կամ նահապետական ժամանակների հասկացողությամբ ընդդեմ է զինվորվում այս կամ այն անիրավության, թե ինչպես հալածվում է այս առաքինությունը և պատճառ է լինում բյուր կաթիլներով արտասուքի։ Նա ցույց է տալիս Աղասու ընկերներով, թե ո՛չ բոլորովին սառել է հայկական արյունը Հայաստանի զավակների երակներում, ցույց է տալիս թե մի հերոսի հրավեր, ազգի իրավունքների, կրոնի և ազատության անարգվելու վրեժը մի թշնամուց հանելու համար, դեռևս տեղ գտան ում է ազգի երիտասարդների սրտի մեչ։ Ցույց է տալիս մեզ ազգի ընդհանուրի վհատյալ և հուսահատ դրութենից հառաջացած սառնությունը դեպի Աղասու ընկերքը, նոցա կիսասիրտ կանացի ցավակցությունը այս կտրիճներին, որով հասկացնում է Աբովյանը, թե Աղասու ընկերների հոգին ընդհանրական չէ բոլոր ազգին, թե այս ջերմարյուն տղամարդիկը շրջապատված էին սառնարյուն մարդերից, որոնց աչքում ամենայն բարոյական խնդիր կորուսել էր յուր արժանավորությունը, և որոնց միակ քաջությունը ամփոփվում էր այն բանի մեջ, որ կարող էին լալ, ողբալ և մորմոքվիլ, առանց որոնելու այդ դրութենից դուրս գալու հնարը։ Տեսանում ենք այն հայելու մեջ պարսիկների բարբարոս վարեցողությունը մեր խեղճ ազգի հետ, մեր ազգի հարստահարված վիճակը, այստեղ ցույց է տալիս բանաստեղծը այն հարաբերությունը, որ մի անկիրթ ազգ կարող էր ունենալ դեպի մի բռնակալ իշխանություն։ Փարիզի «Արևմուտք» անունով հայկական օրագիրը, որ հրատարակվում է ներկա 1859 հունվարից, արգո Ստեփանոս Ոսկանյան գիտնական պարոնի ձեռքով, յուր 6 համարի մեջ առիթ ստանալով այս գրքի հայտնութենից խոսում է Աբովյանի վարքի վերա, իսկ 7 համարի մեջ հայտնում է յուր կարծիքը «Վերք Հայաստանի» անունով գործի մասին։ Առհասարակ գիտուն հրատարակողը Արևմուտքի գովությամբ խոսում է Աբովյանի մասին և հասկացել է բոլորովին թե՛ գրքի խորհուրդը և թե՛ հեղինակի արժանավորությունը, բայց այդ աշխատության մասնավոր կողմերին վերաբերված մի քանի կարծիքների մեջ չեմ կարող համաձայնիլ պարոն Ոսկանյանի հետ։ Ես տարակույս չունիմ, որ ամենայն բարեմտությամբ կընդունե պարոնը իմ այս համառոտ նկատողությունքը։ Ասում է.— Անհնարի՛ն է այս գիրքը դատել եվրոպական կանոնով, վասնզի, ինչպես ըսինք, ռամիկներու համար և ռամկի ոճով գրված է այն, և իբրև գրական շենք մը չընծայվիր մեր առջև։ Եթե Աբովյանի Վերք Հայաստանին ունի արժանավորություն, և եթե այդ արժանավորությունը կարելի է գնահատել, ապա ուրեմն միմիայն եվրոպական կանոնով, որ նայում է միշտ գործի խորհրդին և թե հեղինակը մինչև ո՛ր աստիճան կարողացել էր հասկանալ և լուծանել յուր առաջև դրած խնդիրը։ Եթե եվրոպական կանոնքը թողունք ու ասիակաՆ աչքով նայենք այդ գործի վերա, այն ժամանակ նա երևում է մեզ որպես մի առասպել (հեքյաթ)։— Ռամկի համար և ռամկի ոճով գրված է այն,— ասում է պարոնը.— համաձայն չեմ։ Բոլոր ազգի համար է գրված, այնտեղ կա ուսանելիք ոչ միայն շինականի համար, այլև քաղաքացու, այլև հայոց կիսատ թերատ ուսումնականների համար ևս։ Հայոց ազգը կորուսած լինելով յուր քաղաքականությունը, անհետացած լինելով տոհմական ազնվականությունքը տուների, ռամիկը ևս չկա, որ կարող է լինել այնտեղ միայն, ուր կա ազնվություն։ Ազնվությունը հարստության վերա չէ, և ոչ նաև ռամկությունը աղքատության վերա. այս րոպեիս մեր ազգի ամեն մի անդամք հավասար են յուրյանց մեջ։ Ազնվական և ռամիկ չլինելով մեր ազգի մեջ, չունինք և այղ կացութենների սեպհական բարբառներ, հին և մեռած գրաբառ լեզուն ազնվական չէ, և ոչ կենդանի Ժողովրդականը ռամկական, ինչպես մի քանի վայր ի վերո մարդիկ ասում են, որոնց մեջ և պարոն Դյուլորիե ֆրանսիացին, որ մեր ժողովրդական լեզուն և առհասարակ կենդանի հայկական խոսքը անվանում է jargon, (ծննթ․՝ աղավաղված լեզու, ժարգոն (ֆր.)): Աբովյանի լեզվի համար կարելի է ասել այս միայն, որ շատ հաղթահարված է տեղական բարբառից, բայց այդ բանում Աբովյանցը ունեցել է յուր մասնավոր խորհուրդը: Բայց այս պատճառով անիրավություն կը լինի չընդունեք այդ գրքի խորին արժանավորությունը,— որ է պատկերացնել ազգի կյանքը նույնիսկ ազգի աոաջև: Այո՛, Աբովյանցը յուր բանաստեղծությանը չէ տվել այնպիսի ընթացք կամ վեր, որ սովորական է եվրոպական բանաստեղծներին, չէ երևում նա որպես մի անհատ կազմած, այլ որպես մի հանդիսարան որոշ-որոշ պատկերների, բայց դորա առաջը առել է նա մի ընդհանուր անուն տալով յուր աշխատությանը — Վերք Հայաստանի: Լեզվի և ոճի ճապաղությունը հետևանք չէ բանաստեղծի գերմանագիտությանը, այլ բուն ազդեցություն տեղական ժողովրդի կյանքին և միտք հայտնելու ձևերին: Նուքնանշան բառերի անհամ կրկնությունը տեսանում ենք այո՛, բայց չմոռանանք որ Աբովյանցի խորհուրդը է գրել այնպես, որ անկիրթ ժողովուրդը չկարծե թե գիրք է կարդում, այլ կարծե թե մի մարդ խոսում էր յուր հետ: Ինչ առնե Աբովյանցը եթե ասիացին չափազանց է ամենայն բանի մեջ: Առհասարակ շնորհակալություն Արևմուտքին. շատ բարեխղճությամբ կատարել է յուր պարտականությունը, և մեր արած ծանոթությունքը չեն պակասեցնում նորա հոդվածի արժանավորությունը: