Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին կատարվիլ թե ո՛չ։ Այն գերբնական տեսարանքը, որ ոչ եղած են, ոչ կան և ոչ ևս լինելու են, բայց համաձայն էին նորա ազգի հասկացողությանը, և այդ ֆանտաստիկական գաղափարների սերմը խոր դրա՞ծ էր ազգի ուղեղի և արյունի մեջ, ահա խնդիրը։

Այժմ աչքի տակ առնունք մեր ազգի կյանքը — ամայի՜ անապատ, կամ ձոր Հովսափատյան —տրտմության հովիտ. ալքի տակ առնունք մեր ազգի պատմությունը, քննենք նորա քաղաքական և հոգեբանական կողմերը։ Բшյց արի տես, որ մեր ժողովուրդը պատմական ժողովուրդ չէ և նորա կյանքը չէ եղած պատմաբանական, կապակից և լոգիկական, այլ կցկտուր. և այդ կյանքի շարունակությունը և ապահովությունը բոլորովին ապաստան մնացած արտաքին պատահմունքի։ Այն փոքր ի շատե աշխարհակալությունքը մեր Արշակունի թագավորների, Հայաստանի սահմանագլխյան ցիցերի մինչև օտարների հողերի վերա զարկվելը, որ մեծ խորհուրդ և արժեք ունին մեր գիտուն անվանված պարոնների աչքում, ոչինչ են վերաբերությամբ դեպի ազգի քաղաքական կյանքը։ Տերության սահմանագլխի այս կամ այն տեղ լինելը, օտար ազգեր յուր գայիսոնի տակ խոնարհեցնելը պատահական բաներ են, ոչ բղխում են ազգի կյանքի բնավորութենից և ոչ կարող են պահպանել ազգը կամ տերությունը։ Սորա ույժը և կյանքը երևում է միմիայն ազգության մեջ, զանազան անհատներ դեպի

313