Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ամբողջ հավաքող զորության մեջ. և օտար ազգերի տիրելը ասել չէ նորանը սեփականել-յուրացուցանել բարոյապես։ Այդ մի ֆիզիկական միավորություն է, ույժի զորությամբ կատարված, լոկ մեքենական մոտավորություն. այդտեղ չէ երևում քիմիական միավորություն, որ միավորվածքը կորուսանեին յուրյանը առաջին տիպը և որակությունքը և կազմեին մի նոր մարմին Ֆիզիկապես միավորվածքը, եթե բաղկանում են հազար մասնից, ապա այդ հազարը ևս պահում են յուրյանը արմատական կամ բնական բնավորությունը։ Հայոց կցկտուր քաղաքական կյանքը վարելով յուր քաղաքականությունը լոկ, ֆիզիկապես մեքենականության վերա հիմնված լինելով նորա տեսությունքը, կյանք տեսանել համարելով միմիայն սահմանների գլխում, չէ մտածել երբեք յուր ույժը և զորությունը ամփոփել յուր բարոյական կենտրոնում, չէ մտածել աճեցնել յուր զորությունքը և ազգության տունկը որպես մի գործարանավոր էակ, այլ հանքերի նման, առանց ներքին զորության, առանց գործարանների, միմյանց վերա բարդելով կուտակելով և նոցա միավորության ապահովությունը այդ միավորվածների քարշողական հատկության մեջ տեսանելով։ Այսպիսի սխալ և անբնական ճանապարհներով հառաջ գնալով քաղաքականությունը, չէր կարող ապրել որպես մի բարոյական էակ. ամենայն էակ ապրում է պայմանների տակ, բայց հայոց համար պակաս էին այս պայմանները, վասն որո և չդիմացավ հին կամ միջին դարերի քաղաքական փոթորիկներին, և թագավորը փոխեց յուր գայիսոնը դեպի մի թափառական թշվառի գավազան։ Կառավարության հայացքի նյութական բնավորությունը խոր արմատացավ ազգի մեջ, կառավարությունը կործանվեցավ, բայց նյութականության դրոշմը մնաց տպավորված հայերի վերա։ Այս շատ խորախորհուրդ վնաս էր, բայց իմ մտքերը կերպարանագործելու և այս մասին երկար խոսելու համար հարկավոր է ժամանակ....մանավանդ այստեղ հարմար չէր երկարաբանել....գուցե ավելորդ ևս խոսեցի....

Ահա այսպես լինելով հայերի կյանքը, բանաստեղծությունը ևս ավելի չէր կարող լինել, քան թե եղած է։ Բայց ինչ կար. ո՛չինչ: Ասացի մի անգամ, երանի՜ թե քանի չեմ մեռած, թափեի սրտիս եղածը մեր ազգի առաջև, պատառեի մի քանի կախարդական վարագույրներ....բայց դժվար թե հաջողի ինձ այս և ես վախում եմ,

314