Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող խոստանալ, պահանջում եք մի՛թե չէ կարելի խնդրել, որ առանց փոխարինի երգեք։

— Մի՛թե չէ կարելի,— պատասխանեց օրիորդ Մարիամը,— որ դուք մի փոքր վաղ ճանապարհ ձգեք ձեր հյուրը, իսկ ես մի փոքր երկար պահեմ Յումը մեր մոտ, այնպես որ դո՛ւք հանդիպեք նորան այստեղ:

— Լսելու համար այդ երգը, ի՛նչ պիտո է առնել, հարկավոր է հանձն առնուլ այդ թեև ծանր պայմանը:

Օրիորդի շրթունքի վերա խաղաց մի խորամանկ, բայց ինքնաբավական ժպիտ։

— Բայց ասացեք խնդրեմ, — հարց արեց Կոմսը, — ի՛նչ ոտանավոր է այդ և ո՛վի շինած։

— Այն ժամանակ կասեմ, երբ լսեմ ձեր կարծիքը նորա մասին։

Այս ասելով օրիորդ Մարիամը մոտ քարշեց աթոռը ֆորտոպիանոյին, զարկեց մատները կլավիշներին և սկսեց երգել։

Ո՛հ, լոկ երազ էր, մի՛ խռովեք ինձ,
Իմ մոլորության քաղցր պատկերներ.
Ինձ չէ թույլ տված երկաթի կյանքում
Խնդալ, վայելել ոսկի րոպեներ:

Մի՛ հիշեցնեք, մի՛, այն զգացմունքը,
Որով լցված էր սիրտս և հոգիս,
Որով շնչեցի, որով ապրեցա,
Ինչպես մի ծաղիկ գգված զեփյուռից։

Այդ մի երազ էր.... կամ գեթ առաչոք,
Որ կրակ ձգեց սրտիս մեջ անմար.
Թշնամի վհուկ, երևի, կախեց
Աչքերիս վերա բժժանք անհամար։

Ինձ այն ժամանակ քանի՛ ու քանի՛
Երևեցավ նա այն ծառերի տակ,
Մինչ, լիալուսին խոր գիշերի մեջ,
Երգում էր ուրախ, անհոգ, միայնակ։

Ես տեսա նորան, բայց մի այլ տեղում,
Հավերժա հարսնի ուներ կերպ ու ձև,
Թռչում էր, շարժում օդի մեջ, այնպես,
Ինչպես մի փետուր. առավե՛լ թեթև։

Մի անգամ տեսա Աթենասի պես
Զրահավորված զինվորի զենքով,


319