Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջինից «Յամին ութուտասաներորդի»։ Երբ որ ավարտել էիր այս ընթերցմունքը, հրավիրած փերիքդ կը գան. և տղան կը տեսանի նորանց հայելու մեջ։ Իսկ թե չգան, մյուս անգամ կրկնի՛ր ընթերցմունքը, և եթե այս անգամ ևս չգան, ապա ուրեմն տղայի անձնավորության մեջ կա մի ներհակություն դեպի փերիները, ուստի փոքր տղան և երրորդ անգամ կարդա, անպատճառ կը գան։ Ինչ որ ունի և հարցանելուն որանից, պիտի լինի տղայի միջնորդությամբ, դու կասես տղային, իսկ սա կը հարցանե փերիներից, որոնց պատասխանը նույնպես կստանաս տղայի միջնորդությամբ։ Բայց դիտելի է, որ երբ երևին փերիքը, առանց ուրիշ բան հարցանելու, պիտո է հարցանել,— ի՛նչ ազգից եք։ Նոքա կը հայտնեն յուրյանը որ ազգից լինելը, այն ժամանակ, այն ազգի թղթով երդում տալ տուր և ապա հարցրու հարցանելիքդ, որ պատասխանեն և ամենայն ճշդությամբ և հավատարմությամբ։ Երբ ավարտեցիր հարց ու փորձդ, պիտո է նորանց արձակել, որ գնան, ապա թե ոչ, պարտակա՛ն են մնալու մինչև որ հրաման տաս։ Արձակելու մասին կարդալիքդ այս է, «Եւ ի կատարել ամացն քառասնից» վերջն «ի լեառն Սինայ», Սուրբ Ստեփանոսի գրքից։ Աչս կը կարդաս կավարտես և երեք անգամ կը փչես ջրի երեսը և ջուրը մի ոտք չկոխած տեղ կը թափես, ահա բոլորը։

Մինչդեռ կարդում էր Կոմսը այս հիմարական խրատը, բոլոր հյուրերը որ կային Մահտեսի Թովմասի տանը, մեծ ուշադրությամբ և մասնակցությամբ ականջ էին դնում։ Կոմսը կարդալով ասաց,— խեղճ մարդք ամենայն կարեկցության արժանի. ճշմարիտ, եթե պատահեի նորան կը խրատեի, որ հետ կենար այսպիսի անօգուտ և հիմարական բաներից, և եթե կամեր մի բան ուսանիլ. պարապեր բնական գիտությամբ, այդ մանավանդ հարկավոր է, որովհետև ժողովրդի կյանքը միշտ գործ ունի նյութի հետ:

Օրիորդ Մարիամը այս թղթի կարդացվելու ժամանակ դուրս էր գնացել հյուրընդունարանից, և արդեն Կոմսը խոսելու վերա էր, երբ ներս մտավ։ Ձեռքում բռնել էր մի թուղթ։ Կոմսը վերջացնելով յուր խոսքը դարձավ դեպի օրիորդը հարցանել թե ինչ թուղթ էր այն։ Օրիորդը պատասխանեց թե մի տաղ է, և թե պատրաստ էր երգել այն ևս, եթե, դորա փոխանակ, Կոմսը խոստանար Յումի սոցա տուն գալու ժամանակ ներկա լինել։

— Ի՛նչպես անգութ եք,— ասաց Կոմսը,— իմանալով որ չեմ

318