Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՄԱՐԳԱՐԵ

(Լերմոնտովից)



Հավերժը ինձ այն օրից, երբ
Շնորհ տվեց մարգարեի,
Չարության ու հանցանքի էջը
Մարդոց աչքում կարդում էի:

5 Ես սկսա սեր քարոզել,
Սուրբ ուսումը ճշմարտության.
Ինձ մերձավորքս ևս կատղած՝
Քար ձգեցին անարգության։

Մոխիր ցանած գլխիս վերա՝
10 Ես քաղաքից փախա աղքատ.
Անապատում բնակիմ ահա
Տյառն շնորհիվ, ինչպես թռչնակ։

Հավերժի ուխտը պահելով՝
Ինձ արբածք խոնարհում են.
15 Աստղերն էլ խոսքիս լսելով՝
Ուրախ շողերով խաղում են։

Բայց երբ ամբոխված քաղաքից
Ես շտապով անցնում եմ,
Ծերերը անձնասիրությամբ
20 Յուրյանց տղերքին ասում են.

«նայեցե՜ք, սա օրինակ ձեզ,
Չապրեց մեզ հետ, նա հպարտ էր,

3-162

36