Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ողորմած պարոն,

Ցավում եմ, որ ճակատագիրը դարձյալ զարկում է մեզ միմյանց. ցավում եմ մանավանդ, որովհետև երբեք ցանկալի չէր ինձ գործ ունենալ ձեր հետ։ Չգիտեմ, թե ինչ կամիք դուք ինձսանից։ Մի անգամ ձեր անզգուշության և դատարկաբանության փոխարեն ընթերցաք Հայի հայրենիքը, բայց երևում է, որ փոքր էր ձեզ այդքանը, դուք վերստին վշտացնում եք իմ այրական պատիվը մրոտ ճանապարհներով, որ ես.... բայց ոչ. ես չկամիմ բնավին ունենալ որևիցե հարակցություն մի այնպիսի մարդու հետ, որին արհամարհում եմ հոգով և հոգու բոլոր զորությամբ։ Մի մոռանաք, գեթ այսուհետև, զգուշությամբ բերան առնուլ իմ անունը. դուք չեք կարող ծամել և կուլ տալ նորան, նա կը փշրե ձեր ժանգոտ ատամները:

Կարծեմ, որ այս հառաջաբանությունը անհասկանալի չէ ձեզ. բայց հաստագլուխ մարդու հետ ավելի պարզախոս լինել մեր պարտականությունն է։

Երբ եկա այս քաղաքը, որից երկար ժամանակ հեռացել էի, մի քանի բարեկամք ասացին ինձ, թե քաջափայլ պարոնի մինը ստացել է մի անստորագիր նամակ, որպես թե Աստրախանից, որի մեջ ափեղ ցփեղ բաներ խոսվելուց հետո, ասվում է եղած, թե դուք հետամուտ եք խլել այդ պարոնի պաշտոնը և այլ այսպիսի շատ բաներ։ Դուք, իմանալով այս, իսկույն վճռում եք, թե պիտո է, որ ես լինիմ այդ հիմար նամակի հեղինակը, և այդպես հավատացնելով այն պարոնին, որի հետ վաղ ուրեմն վերջացուցած եմ ամենայն հարակցություն, բորբոքում եք զուտ տեղը նորա թշնամությունը դեպի ինձ։ Թե ի՛նչ է ձեր փաստը, և ի՛նչ հաստատող վկայություն այդ մասին կարող էիք մեջ բերել, չգիտեմ, այլ այսքան դրականապես ասում եմ, որ ձեր կողմից այդպիսի կարծիք տալը իմ մասին մեծ ցածություն է։ Իմ համար ոչինչ է այդ պարոնի բարեկամությունը կամ թշնամությունը, ըստ որում սովորած չեմ բարեկամ լինել կամ ոտք լիզել օգտի ակնկալությամբ, սակայն ձեր ընթացքի մեջ տես անում եմ մի վերին աստիճանի տմարդություն։

Թողունք ամենայն հակառակաբանող պատճառքը, այլ այս միայն առնունք աչքի տակ, թե դուք ի՞նչպես կարողացաք կարծել, որ Կոմս էմմանուելը կարող էր երբևիցե մտածել, թե դուք կարող

336