Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՍԱՏԱՆԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՆԴԵՍԸ

Հողագնդի կենտրոնումը կա մի մեծ բնակարան, որի բարձրությունը 99 ասպարեզ կը լինի, թեև մի պապական աբեղա, բնական աշխարհագրությունը խառնափնդորելով աստվածաբանության հետ, գրել էր, թե 999 ասպարեզ է այս բնակարանի բարձրությունը. բայց պապական աբեղային հավատալ չէ կարելի, եթե դժոխքի վերա ևս խոսելու լիներ, պատճառ, նա մի հարակցություն ստեղծագործելով դժոխատիրոջ հետ, մի տեսակ օգուտ ստանալու ակնկալությամբ շատ սովորական կերպով 99 թվականը կբարձրացնե մինչև 999-ը. ինչևիցե:

Այս բնակարանը ունի յուր մեջ որպես զանազան խորհրդով պատրաստած սենյակներ, նույնպես մի մեծ պաշտոնական դահլիճ, ուր դրած է դժոխքի իշխանի փառավոր գահը, կազմած մարդու ոսկերքից և զարդարած, փոխանակ գոհարների, չորացուցած չղջիկներով և գորտերով։ Այս գահի վերա նստում է սատանան, երբ պաշտոնական հանդեսով կամենում է տեսնել յուր ստորադրյալքը, կամ լսել յուր դեսպանների հայտարարությունքը, կամ երբ կամենում է ընդունել մի շնորհավորություն յուր նշանավոր դևերից, որոնցով լցված է լինում դահլիճ տաղը։ Եթե ձեզ պատահել է երբևիցե ընթեռնուլ հայր Բուզենբաումի, հիսուսյան կարգի աստվածաբանի և փիլիսոփայի, իմաստուն գրվածքը, ուրեմն գիտեք դուք,— և ի՞նչպես կարելի <է> այդքան ևս տգետ լինել,— թե դևերը ցերեկը քնում են, և զարթնում են արևը մայր մտնելու ժամանակ, երբ Հռովմումը կատարում են երեկոյան ժամերգությունը: Դույն այդ ժամ տնակումը զարթնում է և սատանան, երբ որ զարթեցավ, իսկույն հագնում է յուր վերարկուն, որ կարած է հաստ թղթից, որի վերա նկարագրած են բոցավառ կրակներ, այս վերարկուն Թովմաս Տորգվեմատայն ընծա էր ուղարկել սատանային ինկվիզիցիոնի պահարանից։ Մոռացա

340