Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեզ ասել, որ սատանան ամենայն օր չէ կրում այս վերարկուն, այլ այն օրերը միայն, երբ հարկավոր էր նորան պաշտոնական կերպով հանդես դուրս գալու և այսպես, հագնելով վերարկուն դուրս է գալիս դահլիճը, ուր հավաքված է մեծ բազմություն հավատարիմ դևերի՝ խավարի իշխանները, դժոխային կեղծավորները, դժոխային պալատականները և դժոխային լրտեսները։ Այստեղ կը գտնեք դուք շատ հերետիկոսներ, մեղավորներ, որոնք հարգելի էին սատանայի աչքումը, փառավորված նեռներ, սորա հետ միասին գտնվում են և նոքա, որոնք փառավորեցին այս նեռների անունը յուրյանը հառաջաբանների և ընծայաբերությունների մեջ. մի խոսքով ամբողջ դժոխքի փառքը։

Այս տեղագրական և համառոտ պատմական ծանոթությունքը հարկավոր էին որպես ներածություն, այլապես շատ դժվար կը լիներ քեզ, սիրելի ընթերցող, հասկանալ։ Ինչպես աշխարհի երեսի եղած բաների, նույնպես և դժոխքի մասին խոսելու ժամանակ, ճշդությունը անհրաժեշտ պայման է. պատճառ, դու կը տեսնես, որ դժոխքումը սատանան միևնույն կարգով կատարում է յուր պաշտոնական հանդեսը, ինչպես կատարում են այդ աշխարհի երեսին։

Մեր պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ Հռովմում կատարում էին երեկոյան ժամերգություն, ուրեմն սատանայի համար առավոտ էր լուսացել:

Ա

Ճռճռացին սատանայի ննջարանի երկաթյա ժանգոտ դռները, դուրս եկավ խավարի թագավորը, մտավ դահլիճը և բազմեցավ յուր գահի վերա. բոլոր ներկա գտանվողքը հպատակորեն գլուխ տալով աղաղակեցին միաձայն,— ապրի՛ տեր սատանան. բայց նոցա ձայնը ոչ ոք ձեզանից չէր կտրող լսել, որովհետև նորա ուրվականք են և նոցա ձայնը ուրվականի ձայն, այսպիսին ձայներ լսելու համար պիտո է լինել կամ սատանա կամ մատնիչ։

Լակուլլոսը, որ վախճանվեցավ որկրամոլությունից, սատանայի պալատի մեջ կարգված է տնտես և գլխավոր խոհարար. նա կառավարում է խոհարանը, ապսպարում է ճաշ, և նախաճաշիկը ինքը յուր ձեռքովն է բերում։ Երբ որ վերևում հիշված, մեզ անլսելի, աղաղակը դադարեցավ, դուրս եկավ Լուկուլլոսը բռնած ունենալով


341