Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղ մի խելոքը,— ասաց սատանան, դառնալով դեպի յուր վեզիր Բեհեղզեբուղը.— ես միտք ունիմ ժամանակով իմ գրապետ շինել այն վարդապետը, որ անցյալներումը պատվեցավ Հռովմից յուր ազգայինքը և յուր ազգի երախտավորքը հալածելու համար, երբ նա շնորհ կը բերե մեր մոտ, նորան անշուշտ հանձնիր այդ պաշտոնը. նորանից արժանավորը չկա. նա աշխարհի երեսին անցավոր բռնակալի հաճոյանալու համար չխնայեց յուր եղբարքը, որոնց երախտապարտ էր, բայց այստեղ ծառայելով իմ հավիտենական գայիսոնի տակ և օր ըստ օրե մեծարվելով ինձանից, հավատա, որ ոչինչ չէ խնայելու։

— Շատ բարի, ասաց վեզիրը և առավել ցույց տալու համար յուր խոնարհությունը, համբուրեց երկյուղամեծար պատկառանքով տեր սատանայի պոչի ծայրը։

Խավարի թագավորը սկսեց տակառը խառնել, լավ պաքսիմատ որոնելով, նորա բաղդից հանդիպեցան նորա ձեռքին Իգնատիոս Փափազյանի Եկեղեցական պատմությունը, Եվրոպա լրագրի 1856 թվականի հունվարի առաջին թերթը, հայերեն գրված Օսմանյան պատմության վերջին թերթերից մի քանիսը, որ առանց հեղինակի գիտությանը հավելացուցել էին տեր սատանայի հրամանով. այս բոլորը դրեց միմյանց վերա, թաթախեց ավազանի մեջ, կուլ տվեց և խմեց նավթը վերայից։

Պիտո է իմանալ. եթե մի սատանա կերավ մի որպիսի և իցե շարադրություն, իսկույն անհայտանում է աշխարհի երեսից այդ գրքի պատիվը և նորա հեղինակի անունը, այս պատճառով ահա մոռացվում են այնքան անհամար աշխատությունք, որ դուրս են գալիս զանազան տեղերում, Թեպետ գրականության մեջ ոչինչ տեղ հիշատակություն չկա այս մասին, բայց դոցա մասին մնում է մի պաշտոնական ծանոթություն դժոխքի մեջ։

Դժոխքի հրամանատարը, խմելով յուր ղահվեն, դարձուց յուր հայացքը դահլիճի և ներկա գտանվող դևերի վերա, կարծես թե մի բան անհանգիստ էր առնում նորան։ Նա յուր աչքերում զգաց մի անհանգիստ կսկիծ, հանկարծ, նայելով դեպի վեր առաստաղի վերա, տեսավ մի ծակ, որից անցանում էին արեգակի ճառագայթքը, երբ նա մայրն էր մտնում։

Իսկույն հասկացավ սատանան յուր աչքի ցավելու պատճառը, վասն որո և գոռաց.— Ո՞ւր է ճարտարապետը, որտեղ է նա, գանչեցե՛ք իմ մոտ այգ ավազակը։

345