Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այժմ շատ գործածական է աշխարհի երեսին, կապել հունական եռանկյունի կամար, առանց սորան չէ կարելի գամել արևելյան փոքրիկ դռնակը, և երթևեկ առնել քամակի կողմից շուրջանակի, հատակը փոխել, պատերը զարդարել զանազան քանդակներով, քանդել հին ապարանքը Տարտարոսի կողմից ճանապարհ բանալու համար, կրով ծեփել առաստաղի ճեղքված ծակը, այդ մամանակ ահա, Ձեր մռայլություն, ազատ կը մնաք արևի անախորժ ազդեցությունից։

— Ինչպե՞ս, ի՞նչ. այդքան շինություն միայն մի ծակի համա՞ր:

— Այո՛, Ձեր մռայլություն, մի ծակի համար, ճարտարապետական կանոնը ստիպում է մեզ, մի ծակը փակելով, բանալ մյուսը և զանազան փոփոխությունք առնել զանազան մասների չափակցության և զուգապատշաճության համար:

— Լսի՛ր, լակոտ, դադարի՛ր ինձ խաբելուց, ես քո հյուսիսային հաշվապահանջ իշխանների ընկերը չեմ, ես կատակ չեմ սիրում. կհրամայեմ շաղախել քեզ հողի հետ և աղյուս շինել Գեհենի հնոցները նորոգելու համար...:

Անիծյալը կրկնեց յուր երկրպագությանը ու ժպիտը:

— Ցանկալի էր ինձ իմանալ,— շարունակեց սատանան,— թե ի՛նչ են արժում այդ բոլորը քո կարծիքով:

— Չնչին բան, Ձեր մռայլություն. եթե սրտցավությամբ և Ձեր մռայլության գանձին խնայելով գործ կատարենք, այն ժամանակ, գլուխ կգա 77,501,496,007,123,998,101,532,999 ոսկով, 99 արծաթով և 47 ⅛ դրամով։ Հավատացե՛ք ինձ, Ձեր մռայլության, որ սորանից արժան ո՛չ ո՛ք չէ կարող վերանորոգել ինչպես պատշաճ էր։

Սատանան վերին աստիճանի բարկացած գանչեց գլուխը քերելով.

— Փող չկա այժմ, դժվար ժամանակ է, և չնայելով այդ դժվարությունների վերա՝ մեր ծախքը անչափ, մոտ տեղերում կամ մոտ ժամանակներում հրիտակ ևս չէ երևում չորս կողմը ստանալու....

Այս խոսքերից հետո, պարզեց ձեռքը դեպի տակառը, բոլոր պալատականքը անչափ հետաքրքրությամբ նայում էին նորա վերա, հանեց տակառից Տեցելի ձեռքով Գերմանիայում վաճառված Լևոն X-ի ինդուլգենցիաներից մինը, նայեցավ նորա վերա և ձգեց

347