Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ և խոստովանեցան նոցա մեր բոլոր դաշնադրությունը։ Իսկույն բոլոր այղ երկչոտ հսկաները բանտ դրվեցան, ես ինքս, այդ միջոցին, ահի, տագնապի մեջ էի, հազիվ կարողացա կյանքս ազատեր Մի աբեղա ընկել էր քամակիցս սուրբ ջրի մշտիկը ձեռքին. բոլոր Բոլոնիա վազեցինք։ Հռովմի մոտ գնալ չէի կարող. Ձեզ հայտնի է, որ դեռ հինգերորդ դարումը պայման էինք կապել[1], որի զորությամբ դևերը պարտական էին չմոտենալ Հռովմին շուրջանակի տասն մղոն հեռավորությամբ։

— Դու ամենայն բանի մի պատճառ գտանում ես. քո ծուլութենից հետևում է, որ այժմ դևերը միայն պիտո է դաշնադրությունների սրբությունը պաշտեն ու չդրժեն։ Ապա ի՛նչ է շինում Անգլիան։

— Նա այժմ պարապած է հնդկական ապստամբություններով, երկյուղի մեջ է, որ մի գուցե հնդկացիք ևս անցանին այն կամուրջից. որից անցան Հյուսիսային ամերիկացիք։ Միայն Անգլիայի բաղդն է, որ հնդկացոց մեջ չկան Ֆրանկլիններ և Վաշիկթոններ: Բացի սորանից Անգլիան պարապած է Չինաստանի հետ, նորերումս տիրել է Կանտոնին և հույս ունի, հառաջ գնալով այդ աշխարհակալական հանդիսումը, ծաղկեցնել յուր օփեումի վաճառականությունը, որ մեզ շատ ձեռնտու էր...

— Սիրական Աստարոտ, ես գիտեմ, որ եթե դու կամենաս, ամենայն բան կարո՜ղ ես առնել,— ասաց դևերի թագավորը, որի բարկությունը հատել էր մի փոքր,— աշխատի՛ր, հոգիս, փոքր ինչ շարժի՛ր, հոգա՛...

— Աշխատում եմ, վազում եմ, հոգում եմ, բայց դժվար է, Ձեր մռայլություն, ժամանակները փոխված են։

— Ի՞նչ են այդ փոփոխության պատճառքը։

— Այն, որ մարդիկ չեն հավատում մեզ այժմ որպես հառաջ:

— Մարդերի հավատը կորե՞լ է դեպի մեզ,— բացագանչեց սատանան,— ի՞նչ բանից պատճառվեցավ այդ։

— Նորանից, Ձեր մռայլություն, որ ես երկար ժամանակ խաբեցի նորանց, խոստանալով գեղեցիկ գալոց օրեր, հարստություն, բարօրություն, ազատություն, խաղաղություն ու կարգ. բայց իմ ապստամբություններից, խաբեբայություններից և առհասարակ

355
  1. Այս պայմանագրության բնագիրը, եզի կաշու վերա գրված, պահվում է Վատիկանի գրատանումը, արգելված մատյանների կարգում:Այս պայմանագրության բնագիրը, եզի կաշու վերա գրված, պահվում է Վատիկանի գրատանումը, արգելված մատյանների կարգում: