Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օդոյ անընդհատ թռչէին ի խորոց սրտիս մղձկմունք, որոց յիշատակք է տարժանականք և անըմբերելիք....

— Ի՛նչ բաներ են, ինչ ես ասում,— բացագանչեց սատանան։

— Կամիմ ասել... կամիմ ասել... թէ ախտոտեալ էր իմ հարբղխով,— պատասխանեց կետադիրը։

— Ա՛յ դու խելագար,— գոռաց դևերի թագավորը սաստիկ բարկացած.— կը վերջացնե՞ս մի օր քո այդ զզվելի դատարկաբանությունը, որի մեջ բացի մի քանի մեռյալ բառերից և ժանգոտած ոճերից այլ բան չկա, քանի՜-քանի անգամ ասացի ես քեզ, թե ականջ չունիմ լսելու այդ տեսակ խոսակցություն։ Բայց զգուշանալով, որ մի գուցե, քո վերստին բանդագուշելովը, ինձ պատահի սրտնեղություն կամ փսխել, այս պատճառով գործ կը դնեմ իմ թագավորական վճռական հնարները։

— Եւ զի՞նչ արդեօք գործեցի...— հարց արեց կետագիրը անհանգստությամբ։

— Անզգա՛մ... և ի՛նչ կարող էիր գործել... ես հավիտյան վերջացնում եմ իմ թագավորության մեջ այդ հին և մեռյալ ձևը խոսելու, դորա մեջ չկա այլ խորհուրդ, բացի չար և տղայական անմտութենից։ Տե՛ս ամբողջ աշխարհը, քննիր նոցա լեզվախոսության ձև ու ոճը և վերահասու եղիր, ո՛րտեղ և ո՜ր ազգ խոսում է մի այնպիսի լեզվով, որ ժամանակը դատապարտել էր և թաղել էր հազարավոր տարիների փոշիներով։

— Նա աւանիկ գիտուն ասացեալքն հայոց, և յարդի ժամանակս երկիր առնուն զհին ձև խօսից, որով երբեմն, մանաւանդ թէ, յունաբանեցին նախնիք, ի լեզու պանծալի, և ստոյգ յօդացեալ ճեմարանին վերաբերութեան։

— Ինձ ի՛նչ օրինակ են մի քանի հայ դպրոցականք, որ քեզ նման խելքերը կորուսած ընկել էին ձևի քամակից, անփույթ առնելով իրի կորուստը. ժամանակի անհարազատ որդիք են դոքա, կամ խաղ բնության, որ երբեմն դուրս է երևեցնում այդպիսի այլանդակությունք, որպես բացառություն ընդհանուր կանոնից։ Նոր ժամանակին հարկավոր է և նոր լեզու, հին ժամանակը տարավ յուր հետ հին լեզուն։

— Եւ ո՞ր յայսմհետէ այն բարբառ իցէ, յոյս արժան էր խօսել ընդ մռայլութեանգ մեծի... իմ ուսեալ է ըստ հնոցն բարբառիլ յոճ համեղական ազգոյ և հարազատ։

366