անունը առաջին տողումը պիտո է տպվեին բաժանորդների կարգումը։
— Ամենևին ճշմարիտ է ձեր ասածը, մռայլագույն տեր,— ասաց վեզիրը,— ես չգիտեմ ինչպես խելագարվել է Բուբանդուսը, որ թողած այդ մեզ շատ ձեռնտու տետրակները, առաջարկում է օրագիրներ բերել տալ դժոխքի փառքի համար։
Գանչեցեք գրականության դիվապետը (ավելի լավ է ասել՝ Այսապետը), որ կատարե յուր հայտարարությունը,— ասաց խավարի թագավորը։
Զ
Վեզիրը նշան տվեց կոտոշով, և գրականության դիվապետ հայտնվեցավ։ Սա չէ նմանում ուրիշ դևերի. սա կրթված և ուսումնական դև է. հասակի բարձրությունը հինգ ոտնաչափ, բավական հաստ, երկայն ճանկերով, սև երեսով և ճաղատ ճակատով. չարչարվում է մելամաղձությամբ և արհամարհում է բոլոր դևերին։ Չնայելով, որ սատանան ներկա էր այնտեղ, գրականության դիվապետը երգում էր անհոգաբար Յօղակն ի ճախրը և այլն, և պոչով զարկում էր հատակին խազերը։ Առաջին անգամ, որ տեսանեիք դուք նորան, կը կարծեիք երևելի պատմաբան. բայց նա այնպիսի պատմաբան չէ, ինչպես Բուբանդուսն էր, այլ պատմաբան վերին աստիճանի: Սա շատ հին բաներ է պատմում. գիտե մինչև անգամ Նոյից հառաջ անցած բաները և ծանոթ է այն լեզուներին, որ ջրհեղեղից հառաջ խոսում էին։
— Ի՛նչպես է առողջությունդ, կետադիր դև,— ասաց սատանան։
— Մտերիմ ծառա Ձեր դժոխային մռայլութեան....
— Շատ ժամանակ է, որ տեսած չէի քեզ։
— Աւա՜ղ... տառապեցայ, և տառապեցայ չարաչար...
Արգնաթոյր հիւթ ինչ թափանցեալ յակաստան հոգւոյս, զիճութիւն գոգցես գերեզմանական ազգոյ իմն արագութեամբ լնանիւր յուղեղ իմ. երևակայութիւն իմ կաշկանդեալ արձանացեալ ի ցուրտ և ի խոնաւ մառախղի հիւանդութեան հազիւ երբեմն երևեցուցանէր զկենդանութիւնաբեր լոյս իւր․ գունաթափ և ընդհատեալ վառմամբն նման էր նա վառման կանթեղին, զոր ունիցի հալածեալ ոք ի դողդոջուն ձեռս իւր։ Ի միջոյ մահառիթ և զարհուրելի