Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որևիցե անկարգություն, բայց երբեմն, մանավանդ եթե սեպհական յուր անձին էր վերաբերվում և ոչ կառավարությանը, գիտեր ևս մեծահոգություն ցույց տալ։

— Ֆրանսիայի մեջ կան լավ այգիք, արևելքում, Հայաստանում ևս պակաս չէ, կարող եք գնել քանի մի այգու խաղող և ճմլել նորանց, ձեր ձեռքով պատրաստելով մի քաղցրահամ խմելիք:

— Ձեր մռայլություն, դժբաղդությունը այս է, որ Ֆրանսիայի այգիքը մեզ անմոտենալի են, ուրիշ աշխարհների այգիքը նույնպես, Հայաստանի այգիքը, ուր կարող ենք մտանել, վաղուց ահա քաղել են, ամենայն թփի վերա հազիվ գտանվին մի երկու ճիռ:

— ճռաքաղ արեցեք, մնացորդը քաղցր է լինում, ասում է առակը, գոնե այդ չնչին գործողությունովդ կը կարողանաք հավատացնել թեթևահավատ մարդերի, թե դատարկապորտ չէիք, ճռաքաղ առնելով գինի պատրաստել բավակա՜ն մեծ բան է։ Ո՞վ է աշխատության չափողը նորա արժանավորությամբը և որակությամբը, քանի՜ մարդիկ կային ճանաչող ինչպես վայել էր, շատերը միմիայն լսել են աշխատել, բայց ի՞նչպես, ի՞նչ պայմաններով, հասկացողություն ես չունին դոցա վերա, այլև թեթևամտելով բոլորովին, համարում էին թե յուրյանց ճիռերը լավ են քան թե ուրիշի ողկույզքը...։

— ճշմարի՜տ է,— ասաց վեզիրը, որ երբեք բացասաբար չէր պատասխանում նորին մռայլությանը։

Այս անցքի միջոցում, գրականության դիվապետը ժամանակ ունեցավ մի ստորակետի փոխանակ բութ դնել, որովհետև այլք չէին գործածում այդ նշանը և երբ Լուկուլլոսը հեռացած էր տեր սատանայից, գրականության դևը նոր ի նորո սկսեց.

— Կացցէ մնասցէ այս արձան յիշատակի երախտապարտութեան իմոյ առ տէրդ՝ ի ժամս և ի ժամանակս։ Լեզու իմ ծանրաշարժ, այլ ոչ և գրիչս, զի նման է լեզուի ճարտար խօսողի, որպէս և մարգարէին լեզու գրչի արագագիր դպրի...

— Ձայնդ կտրի՜ր, լի՜րբ անզգամ, դու այժմ կամիս նույն թանը ինձ ասել, թե քո լեզուն թեև ծանր էր, այլ գրիչդ ոչ, և դեռ համ արձակվում ես մարգարեի լեզուն բերան առնուլ, որի անունը արտաբերելու ժամանակ իմ գահը դղրդում է, դու ինքդ գրականության դև ես, ի՞նչ տրամաբանությամբ մտածում ես, նա, որ չդիաե խոսել, ի՞նչպես կարող .է գրել, և մի՞թե լեզուն կամ գրիչը ջոկ

369


24-162