բաներ են։ Անզգամնե՛ր, մինչև այն աստիճան լրբացաք, որ ինձ ևս կամիք խելքից հանել.... Ո՜չ, այդպես չէ։ Ես քեզ հրամայում եմ իմ ասածի նման գրել, պարզ, առողջ, բնական, հասկանալի, առանց դպրոցական նեղ սահմանների, առանց ճարտասանական դիմակների, հասկանո՞ւմ ես թե չէ։
— Գրել առողջ, պարզ, խելացի...— կրկնեց քթի տակին գրականության դևը.— մռայլութիւն Ձեր հետամուտ լինի հնար դիւականս հնարել առ ի չարչարել զմեզ և թափուր ի փառաց հեղինակի կացուցանել։ Մենք գիտենք միայն գրել վիպասանական և ճարտասանական ոճով և այլն հին լեզ...
— Լսեցի՞ր դու իմ կամքս, թե չէ՞...
— Լուայ, Զերոյին մռայլութիւն. բայց զայդ ամենայն հողմոց հնչիւնք համարիմ ես. զայս ասեմ համարձակապէս, միտ դնելով Զերոյդ մռայլության օգտի որ ի մերոյս անհասկանալին խօսելոյ, և վնասուն որ ի մերոյս յայտնութեամբն խօսելոյ։
— Այդտեղ ի՞նչ օգտի կամ ինչ վնասի բան կա վերաբերությամբ դեպի իմ խավար գահը։
— Ի խօսելն մեր հասկանալի ոճով, ժողովուրդն ամենայն զշափ առցէ զմերոյ տգիտութեան, ծանիցէ զճշմարտութիւն և զմեր ստութիւն, պաշտօնն այն, զոր մենք մատենագիրքս առնումք այժմ ի ժողովրդենէն, կարճեսցի անշուշտ, ընդ շօշափել նոցա զմեր ամենեցուն զանօգուտ և անշահ արարս։ Ցայնմհետէ իմաստնասցի ժողովուրդն. իսկ յիմաստնանալ նորա, յերկիր կործանին փառք մեր ամենեցուն։ Ճիգն, զոր եսն ճդնիմ ընդ Զերով թևարկութեամբ՝ յառեալ է յայն, զի բազմասցին երկրպագուք Տէրութեան Զերոյ, որով և մերս փառաւորեսցի անուն, այսմ ամենայնի մարթ է հասնել միայն, առ խարխաբ զժողովուրդն ընթացուցանելով ի տգիտութեանն աղջամուղջ գիշերի։ Զարդիս խօսիմ ես, և ժողովուրդն յակճիռս կայ անշարժ, լսէ զձայն իմ, դողան ջիլք լսելեաց, այլ ուղեղն ըմբռնէ և ոչինչ, վասն զի անկարող են ջիլքդ զտպաւորութիւն խօսիցն հասուցանել ի նպատակ իւր, այսինքն յիմացարան ուղղոյ։
— Մի՞թե։
— Այո՛, Զերոյին մռայլութիւն, այժմ Ձերումդ մեծ և ազատ հրամանի ունկն դնէ գրականութիւն, Դուք թագաւորէք ի վերայ բովանդակ գիւտից մարդկային հանճարոյ։ Գրականութիւն ողջոյն ի ժամուս ոգևորեալ գտանի անսուրբ ազդեցութեամբ. նա շնչէ
370