Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչպես և իցե, բայց ես պարտական եմ գնահատել քո արժանավորությունը և արժանի վարձ տալ քեզ,— ասաց սատանան պայծառ երեսով։ — Ասմոդե՜յ,— գանչեց սատանան (Ասմոդեյը վերակացու էր այն օրը դժոխքի մեջ),— Ասմոդե՜ յ, որպես վարձ երկրի վերայի ամուսնական գործերի գլխավոր կառավարչի աշխատությանը հրամայիր ոսկեզօծել սորա կոտոշները։

Դևերը, որ կանգնած էին այնտեղ որպես պահակ, վեր առերին Ֆիֆիքոքոն, տարեցին նորան գեհյանը և այնտեղ գլուխը կոխելով հնոցի մեջ, փառավար կերպով ոսկեզօծեցին նորա կոտոշները, հետո արձակեցին դարձյալ աշխարհի երեսը սերմանել անդադար մարդկային ազգի երկու ցեղի մեջ վեճ և խռովություն։

Ը

Այս միջոցին դժոխքի կամարների տակ լսվում էր կոչնակի անընդհատ ձայնը. դևերը մեղուների նման ամենայն կողմից հավաքվում էին դեպի դժոխքի դուռը, որտեղից պիտո է ներս մտաներ ծայրագույն Բրամինը։

Բուն տեր սատանայի հանդիսավոր հառաջ գնալը կատարվեցավ հետևյալ կարգով։

Ողջից հառաջ գնում էին հետևակ դևերը, նոցա քամակից ձիավոր ասպետները, ձեռքերին բռնած այն կերոններից, որ սպանիական ինկվիզիցիոն պատրաստում էր աուտո-դա-ֆե կատարելու համար։

Սորանից հետո խումբ-խումբ գնում էին կեղծավորները, խաբեբաները, տիրադավները, սեղանապղծողքը, գողերը, անառակ կանայքը, արբեցողքը, նախանձողքը, ծույլերը, ագահները, որկրամոլները. մի խոսքով դժոխքի բոլոր փառքը։ Երբ սոքա բոլորը անցել էին, երևեցան մանկլավիկները. բայց դժոխքի մանկլավիկները աշխարհի երեսի մանկլավիկների նման չեն, սոքա ծերունի, նիհար, տգեղ, խառն ի խուռն մազերով, աչքերը ներս ընկած, երեսները գունաթափ, ասես թե դոքա կենդանության ժամանակ անապատականք լինեին. բայց ինչպես և իցե, ով և լինեին դոքա, դժոխքումը մանկլավիկ լինել տեր սատանայի պալատումը' մեծ պատիվ է։

Մանկլավիկներին հետևում էին չորս դև ոսկեզօծ կոտոշներով, ուսերի վերա բարձած մի ասորու սրածայր աշտարակ, որի

374