Պատուհանում նստած միայն զմայլում է իմ հոգին,
Հորիզոնում պայծառ լույսը տեսանելով արևին.
Մայր է մտնում, առանց նորա խավար ու գեջ գիշեր է.
Ինչո՞ւ համար չեմ մտածում, որ այսօր իմ վերջըն է. 5
Ուստի՞ գիտեմ, որ առավոտ ինձ համար այլ կլինի,
Ինչո՞ւ չքնաղ արեգակին բարյավ մնա՛ս չասացի։
Ա՛խ, դու, թո՛ւյլ մարդ, ա՜խ, հողածին, չես կամենում մտածել,
Որ քեզ նույնպես, ինչպես այլոց, կուգա երկրից ելանել։
Ծայրակարմիր հորիզոնում այս երեկո խաղացին 10
Արեգակի ճառագայթքը, զվարճացավ քո հոգին.
էգուց կարող է նույն շողը հանդիպել քո դիակին,
Երբ պատանած սուրբ կտավոք քեզ թաղել կպատրաստին։
Այո՛, թաղել։
Դեռ կծագի նա քո վերա, կըխփե շող դամբանիդ, 15
Նա կհասնի քեզ այգորել, քան մերձավոր սիրելիդ.
Նորա լուսո շառավիղքը այսօր աչքդ է ցոլացնում,
էգուց նույնը կըկատարվի մահարձանիդ երեսում։
Ուրեմն միայն այս աշխարհքում սա՛ է, որ ինձ չի թողնում,
Մինչև ի մահ և մահից ետ պայծառ դիմոք հանդիպում. 20
Ա՜խ, փաբելի դու իմ ընկեր, իմ սիրական անխարդախ,
Մի՛ մոռանար իմ դամբանը, թե ես ննջեմ քուն խաղաղ.
Երբ իմ սիրտը այսպես քնքույշ զգացմունքներով լցված
Թփթփում էր՝ պատուհանից աչքս դեպի դուրս ձգած։
Ահա՛ պայծառ երկնից դշխույն յուր շառավիղքն ամփոփեց, 25
Չերևեցավ ավել աչքիս, հետքից կարմիր գույն թողեց։
Ես նստած եմ դարձյալ նույն տեղ նկատում եմ աշխարհի
Մեքենական գործողություն. Գիշերավարն կփայլի,
Արծաթահերն չի երևում, թուխպ ամպերը ծածկեցին,