Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
<ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ>
⁂
Աստված հզոր, երկայնամիտ,
Լուր բաղձանքը մեր միամիտ,
Հաս օգնություն թշվառ հային,
Հալածե մեր չար թշնամին։
5
Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛,
Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։
Եվ թե մոտ է մեր օրհասը,
Եվ մեզ սպասե դառն թասը,
Գոնե տուր մեզ արիություն
10
Վըկա լինել մեր հավատույն։
Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛,
Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։
|
|