Այս էջը հաստատված է
Վեզիրը ահ ու դողով կանգնած էր տեր սատանայի առաջևը: Սատանան բոլորովին վաստակած այսքան աշխատանքից, ընկած էր սոֆայի վերա։ Մեր հաշվով առավոտը լուսանալու վերա էր:
— Մռայլագույն տեր,— ասաց վեզիրը,— բարեհաճել էիք հրամայել, որ կը կատարեք այսօր այն մի քանի անիծյալ հոգիների տարեգլուխը։
— Շատ բան ասել էի, մի՞թե պիտո է ամենայն ասած բան կատարվի, այժմ վաստակած եմ. շուտով երեկո է, Հռովմումը կը սկսեն առավոտյան ժամը. հանգստանալու ժամանակ է. գնա և դու հանգստացիր։ Մնացածը ուրիշ անգամ։