Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանի աշխարհում մարդ կա
[Նա հանգչում է սեղանի տակ]
Նա չէ ընկնում սոսկ մարդոց կարգ
Գլուխդ <․․․․․․․․> առ կորիր
Ալն լուսեղեն խաղըն վառ-վառ
էջմիածնից Օշական
Դագաղի վրա բռնած պար
[Հրեշտակների <․․․․․․․․>]
Տեսանելի ողջ մարդկության
Գնում էր <․․․․․․․․․․>
Տվեց հայոց մեծ նշան
Եվ Մեսրովբի աստղերից վեր
Գրեց անուն հրաշափառ,
Թող գան երթան բյուր-բյուր դարեր
[նա պիտ ցոլա...]
նա հավիտյան բոցավառ։


ԿՆԴՈՒԿ ՊՈՉԱՏԻ ԵՎ ՆՈՐԱ ՍԱՆՉՈՅԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

(էջ 120)


Բանաստեղծության սևագրությունն այս պատկերն ունի.

Պոչատ Գաբրիկն է գալիս
ճամփա տուր է՜, մեր տղա,
[Տես ինչ <․․․․․․․․․․․․>
Ա՜յ տնաքանդ, խաղալիս
Տես ինչպես է պար գալիս
Դու միշտ նորան տեսնելիս]
«Հետն էլ ո՞ւմ է քաշ տալիս».
[Չունի՞ նա Սանչո Պանսա։]
Աստված, ճիշտ Սանչո Պանսա։
— Ասա՛, հաճի Կարապետ,
Ու՞ր են կիտվել այդ հիմարք,
Ուզում են կռվել մեր հե՞տ,
Ա՜հ, խելագար ապստամբք։
Ուղում են որ [թուղ<թ>] մի [թղթով] խոսքով
Դորանց դժո՞խք ուղարկեմ
[Կամ] թե նղովքի շանթերով
Քավարանո՞ւմ բանդարկեմ․
«Ամա՞ն, տեր իմ <․․․․․․․․․․․>
Տեր իմ խնայե հոգևոր
Մի տալ պատիժ խիստ սաստիկ,
Մի՞թե չկա մարմնավոր
[Մի այլ փոքրիկ հնար]


390