Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեսրոպ ազգերին գիր տվեց,
[Ո՞վ մեծ. Մովսե՞ս խաշնարած։
Քա՛վ, Մեսրոպը հայր դպրության
Հայոց ազգի] չէ՞ սա ստույգ հովիվ քաջ.
<Չարժե՞ նա մի խաշնարած>
Այո [և սա] քանզի արածում է
Բայց հայ[ոց] ազգի գառները
Սորա հոտը լուսակիզ է,
Ու՞ր մնում Հոթորինը։
Գոտեպնգած Մեծ Պարթևի
Սահակի հետ միասին,
Աշխարհ ծնան ի սուրբ հոգի,
Մա՛հ, մի՛ մոտեցիր սուրբին։
Նա հանգչում է Օշականի
[Առապարի..........]
Եկեղեցու խորանում,
Նա անմահ է և վերջ չունի
Որքան հայ մարդն է կարդում։
[Մի քանի ծթռած ուղեղներ
Հանդգնեցան...........]
Ոմանք, ծթռած իմաստակներ,
Հայոց ազգի ուրացող,
Արին նամաղուլ բեհսաբներ
[Իբր Մեսրոպի հաջորդող
Սեբաստացի] որպես ստույգ հերձվածող։
Իբր Մեսրոպ պարտական է
Սրվազցի Մխիթարին.
«Հացեկացին սկսել է,
Բայց կատարել սըվազցին»
Ըռխին յաշիր դու այդ չքի,
Տես ինչ մեծ-մեծ է բրդում
Հո՜ղս գլխիդ, ձեր ո՞ր գործի
Համար այդպես եք խոսում։
[էլ կարծում եք, թե աշխարհում
Վեննացուց զատ մարդ չկա
[Մորս և] մեր Մեսրոպի նաև կատուն]
[Քեզ] ձեզ մի այնպիսի զարբ տա,
Որ մուկի պես Վատիկանի
Մտներ ծակերն ահաբեկ։
Այսօր տոնն է [մեր] [սուրբ] մեր Մեսրոպի,
Ոլրացողք, ծունկ չոքեցեք։
Նա չէ տալիս բնավ քեզ հարկ,
[Նա մի միայն հանգչում է
Քրիստոսական <?> սեղանի տակ]