Վարար ջուր է տրվում նրան,
Գնալ-գալուց ոռոգվում է
Լավ հերկըված կույս արտը այն...
Սիրահոսան բաժակն քամած
Կպչում է նա ամուր՝ կույսին,
Մկանները հեշտին թմրած —
Ինչպես երկաթը մագնիսին.
— Ա՜յս է, գոչում է անուժ,
Հանգստությունն իմ անուշ»։
ժ
ՔԵՐՈՂԸ—ՔԵՐԹՈՂԸ
Ցորենի ոսկի հասկը լիատոք
Մեզ է ընծայում բնությունը մայր,
Բայց ո՞վ չի կալսում կալի մեջ արդյոք,
Թեփը չի գցում մաքրելու համար։
Մնում են միշտ մշակության
Բարիքները մայր բնության։
Եվ մարդը երբոր ճամբա է գնում
Դժվարանցնելի քարքարուտներով,
Խոչ ու խութերը միթե՞ չի հարթում
Եվ չի՞ բաց անում ուղի ապահով.
Մարդն է առած սղոց ու մուրճ
Գետի վրա գցում կամուրջ։
Եվ խաղեր ասող հրեշտակը միթե՞
Օրենքն այս հարգող ջատագովը չէ.
Ամեն փակ դուռը բաց է անում նա,
Որ իր ետևից եկողը վստահ
Մտնի-ելնի հեշտ ու հարմար
Եվ կեր գտնի իրեն համար։
Ահավասիկ և կույսը՝ տարփագին
Հրապույրներով իր բյուր ու անբավ,
Եվ որովհետև գոհարն մեծագին
Առանց տաշվելու չի՛ փայլում բնավ
Օ՜, բերվի այն տաշողին թող,
Որ կոչվում է հմուտ քերթող... . . . . . . . . . . . . . . . . . .
Տաշում է ակը և թռչում են մանր
Փայլուն բեկորներ նման հակինթի...
Ու բաբախում է սիրտը սիրավառ