Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գոհարը տաշող քերթող-վարպետի.
      Գովում է նա—քնարերգակ՝
      Վաղվան փայլուն գոհարը թանկ.


ԺԱ

ՀԻՇԻ՜Ր ԻՆՁ

Արուսյակը արշալույսին
Փողփողելիս լիալույս
Արփին լերանց գագաթներին
Շողշողալիս, ով դու կույս,
Պարտեզն իջած թե փարվես դու
Սիրեցյալիդ անձկալից—
Սիրո զոհըդ մատուցելու...
Մի՛ մոռանար, հիշի՜ր ինձ։

Երեկոյան խաղաղ ու զով
Թե ծառի տակ դու պառկես,
Վարդի բույրից թե հարբելով
Անուշ գրկի մեջ փակվես,
Եվ մրմնջան քո ականջին
Քնքուշ խոսքեր մեղրալից,
Ալ այտերիդ վարդաքաղինճ
Մի՛ մոռանար, հիշի՜ր ինձ։

Մութ անկյունում թե հեշտագին
Մի զույգ ձեռներ քեզ գգվեն,
Վայրի այծիդ երկվորյակին
Սուր եղջյուրները ցցվեն.
Եթե փափուկ քո բռան մեջ
Գտնես սրած դու մի ցից—
Լավ դարբնված ամուր մի տեգ՝
Մի մոռանար, հիշի՜ր ինձ։

Եթե սիրո քամին սաստիկ,
Կո՜ւյս, գլորե քեզ գետին,
Եվ նավավարն բարեբաստիկ
Պատրաստ լինի ձեռքն ղեկին,
Եթե ցնցվես՝ տեղից պոկված
Կայմի խրոխտ շառաչից,
Աչքերրդ վեր երկինք ուղղած՝
Մի՛ մոռանար, հիշի՜ր ինձ։

Եթե սիրո բոցով վառված
Ցանկությունից կենսահուր


405