Ինչո՞ւ է ինձ տրվել կին:
Խոստացել եմ չլինել
Ես ուխտագրում—այդ շա՛տ լավ,
Բայց թե սիրուց հրաժարվե՞լ,
Չըճաշակե՞լ այն բնավ։
Ուրեմն ինչո՞ւ տրվեց ինձ
Սեր, կին, ինչո՞ւ տերն օրհնեց,
Ակնարկում է խոսքն այն ի՞նչ'
Թե՝ աճեցեք...» և լռեց։
Եվ կռվում են խիստ անհաշտ
Խենթ հրամանն ու բնությունն,
Ո՞ւմ կմնա մարտադաշտ,
Ո՞վ կըտանի հաղթություն։ —
Կար ժամանակ՝ այս հարցն էր,
Նույնիսկ կնճռոտ հույժ, ավա՜ղ,
Բայց գիտությունն լուսաբեր
Կնճիռը այդ լուծեց վա՛ղ։
Նրանց, որ չեն հավատում
Այս խոսքերիս անպաճույճ՝
Հայտնում ենք, որ չենք խաբում,
Ահավասիկ ասլացույց։
Ադամն ուխտել էր անխաբ
Չըսխալվել մեղկորեն։
Ուստի հախուռն ընգվզմամբ՝
Մեջքի վրա տեղն ու տեղ
Կույսին զարկում է գետին
Հուժկու ուժով նժույգի
Եվ ձգտում է հարվածել
Իր եղջյուրով շեշտակի.
Ապա, ոտքի՝ քաջաբար
Կպչում է լավ ճմլված
Դրախտաբնակին գետնահար
Եվ քայլո՜ւմ է վեհ ընթաց։
Մեղկությո՞ւն է որևէ
Կամ թե ստոր կի՞րք է այն,
Երբ ձգտում է վայելել
Սանձակոծ սերն իր ընծան:
Կարո՞ղ է ոք բնության
Ճզմել կզակը սանձով,
Եվ կամ նրա զորության
Դեմ գնել իր թույլ կրծքով։
Բնությունն ինչո՞վ է շարժվում,
Ո՞վ է նրա հեղինակ,
Հիմարություն չէ՞ ստույգ
Կենալ նրան հակառակ։