Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որք պաշտամունք բնության
Բռնադատել են ջանում,
Նրանց հրեշտակն բարձրաձայն՝
Խելագար է անվանում:
Իսկ մենք ջանանք, օ՜, փութով
Ավարտել վեպն այս մեկին,
Պատմենք ամենը հերթով,
Ինչ պատահեց մեր զույգին:
Երբ որ երկրում հարսնքույր
Եվ խորանի վարագույր
Պատառվում են անկարկատ՝
Նաև թել-թել աննկատ՝
Կտրտվում են արնատար
Անոթները մազանման՝
Արդյոք հեղված առաջին
Արյունը չէ՜ սրբազան:
Կույս զույգերը թևիթև
Գլորվում են տագնապով,
Դատավճիռը պարզ է՝
«Անմեղություն, գնաս բարո՜վ»։
— Իսկ հարսն ի՞նչպես, քույրն ի՞նչպես:
«Ցնցվո՜ւմ էին մկանունք,
Եվ խլրտում, գալարվում,
Շողում նրա վառ աչքունք.
Կույս գրկումը իր ջերմին
Մերթ պրկում էր ու թողնում,
Մերթ շոշափում Ադամին,
Մերթ հևում էր, մերթ ուռչո՜ւմ.
Թռչում էին հեշտանքի
Հառաչանքները... ինչպես գետ՝
Կրծքից քրտինքն էր հոսում...»
Ադամն էլ չէր մնում ետ,
Մերթ մի համբույր էր դրոշմում
Կույսի շուշան շուրթերին,
Հուզմունքից շունչն սպառվում,
Եվ մերթ կրծքով իր ուժգին
Ճմլում փափուկ, ձյունափայլ
Նռների պես կաթնագեղ
Ստինքների լուսափայլ
Պտուկները վարդագեղ։
— Երանությո՜ւն խելահեղ...
Զի այդ շարժմանց ժամանակ
Հեշտին՝ անոթն ընտրության
Եռ էր գալիս շնչի տակ
Վարդի-մեծն բալաստն...

414