Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է մնում, թե ինչու՞ չեն տպագրվել այս տասը ոտանավորները և որտե՞ղ են մնացել «Տետրից» պակասող ձեռագրերրը։

«Արարատ» ամսագրի 1896 թվականի առաջին համարում լույս է տեսնում մի, փոքրիկ բանասիրական հոդված` Ն. Ք. ստորագրությամբ Հողվածն սկսվում է այս տողերով․ «Միքայել նալբանդյանցի ձեռքով գրված մի փոքրիկ ութածալ (8°) տետր անցած տարի մեծապատիվ պարոն Հ. Բողդանյանը նվիրել է նորին վեհափառության Նոր Նախիջևանում եղած ժամանակ»։ Այս տողերը մի նոր ապացույց են, թե Խրիմյանին Նալբանդյանի ինքնագիրն է տրվել։ Քարամյանի հաղորդումից իմանում ենք նաև, որ «Տետրը» բաղկացած է եղել մի առաջաբանից և քսանհինգ ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններից, որոնց ցանկն էլ տալիս է նա։

Վերջապես 1940 թվականին Թբիլիսիում հրատարակվող «Արշավ» ամսագրի № 3-ում բանասեր Իվ. Բեգլարովը հանդես է գալիս մի հրապարակումով, որ նոր լույս է սփռում այս «Տետրի» պատմության վրա։ Այնտեղ կարդում ենք.

«1884 թվականի հոկտեմբերի 17-ին «Արձագանք» թերթի խմբագրությունը տպագրության իրավունք ստանալու համար գրաքննիչ կոմիտեին ներկայացնում է Մ. Նալրանդյանի 1 անհայտ գրություն և 3 ոտանավոր։

...Ցենզուրական կոմիտեն Մ. Նալրանղյանի գրությունն ու ոտանավորները՝ «Մուսայից մուսային», «Մարգարե» և «Ուսանող ու մեծատուն» արգելել է հետևյալ մակագրությամբ. «По журналу цензурного комитета <оm> 17 октября 84 г. определено: В виду 6 и 90 ст. цензурного комитета напечатание воспретить и удержать при деле».

Եվ բերում է «Արձագանքի» համար պատրաստված շարվածքը։

Ավելի քան կես դար հետո է պարզվոմ «Արձագանքին» ուղարկած «Տետրը» ետ վերցնելու գաղտնիքը։ Հակոբ Բողդանյանն, իհարկե, իմացել է գրաքննության միջամտության մասին և «Տետրը» Մկրտիչ Բարխուգարյանին ուղարկել տալով՝ փորձել է Նալբանդյանի վաղ շրջանի բանաստեղծությունները հրատարակել տալ մայրաքաղաքում:

Այս հրատարակությամբ ևս, քանի դեռ չի գտնվել Նալբանդյանի ինքնագիրը, տրվում է նրա բանաստեղծությունների «Տետրի» վերականգնված տեքստը, հիմք ընդունելով Բարխուդարյանի արխիվում գտնվող ձեռագիրը։ Տետրը լրացվում է «Հանդեսի» երկրորդ գրքում տպված յոթ բանաստեղծություններով և դասավորվում «Արարատում» տպված ցանկի համապատասխան։

* * *

Ստեղծագործական լարված կյանքը շարունակվում է և հաջորդ տասնամյակում։ Վիպական, թարգմանական, հրապարակախոսական, գիտական աշխատությունների հետ նա շարունակում է գրել նաև բանաստեղծություններ։ Պատանեկան փորձերը մնացել են ետևում: Այժմ նրա քնարն առնական է, բանաստեղծական խոսքը՝ ինքնատիպ, նոր ու թարմ, ներքին կորովով առլեցուն։

Նալրանդյանի՝ մեզ հասած առանձին բանաստեղծությունների թիվը հասնում է հիսունի։ Դրանցից նրա ստեղծագործության ամենաբեղմնավոր շրջանին (1858—1865) վերաբերում է ոչ ավելի, քան քսան բանաստեղծություն։ Այս չափածո գործերից միայն տասներկուսն են տպագրվել հեղինակի կենդանության ժամանակ,


422