Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհատվում է՝ թերթերի պակաս լինելու պատտճաոով. շարունակությունը տալիս ենք ըստ «Հանդեսում» տպագրվածի։

ՄՈՒՍԱՅԻՑ ՄՈՒՍԱՅԻՆ

(էջ 25)

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» III գրքում (1890)։

«Արշավում» (1940, № 3) այս և «Ուսանող ու մեծատուն» և «Մարգարե» բանաստեղծությունները հրատարակված են «Արձագանքի» շարվածքի հիման վրա, որի համար, հավանորեն, հիմք է ծառայել Հակոբ Բողդանյանի արտագրությունը։ Այլ ընթերցումները այս հրատարակության բաղդատությամբ էական չեն, մի հանգամանք, որ դարձյալ հաստատում է մեր ձեռքի տակ եղած «Տետրի» հարազատ լինելը «Հանդեսում» հրատարակված և որոշ իմաստով օրինականացված տեքստի համեմատությամբ։

10 Տիրմոսիրյա— հնարավոր է, որ սա Տերպսիխորա անվան աղավաղումը լինի։ Տերպսիխսրան պարի մուսան է։ Պատկերվում էր իբրև մանկահասակ մի աղջիկ, ձեռքին տավիղ (ուղղումն առաջարկել է Պ. Հակոբյանը)։

ՎԱԶՈՂ ՋՐԻՆ

(էջ 28)

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» III գրքում (1890)։ Քանի որ «Տետրում» այս բանաստեղծությունը պակասում է, ուստի հրատարակում ենք «Հանդեսի» տեքստի հիման վրա։

ՈՒՍԱՆՈՂ ՈՒ ՄԵԾԱՏՈՒՆ

(էջ 29)

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» III գրքում (1890),

ՄՏԱԾՈԻԹՅՈՒՆ

(«Անցան օրերս տխրութենով, չըտեսա մի բարեկամ...»)

(էջ 31)

Այս և երկու այլ բանաստեղծություն նույն խորագրով առաջին անգամ տպագրվել են «Հանդես գրականական և պատմականի» II գրքում (1889), մի ընդհանուր՝ «Մտածություններ» (I, II, III) վերնագրի տակ։ «Արարատում» տպագրված «Փշրանք Միք. Նալբանդյանի բանաստեղծությունների» հոդվածից իմանում ենք, որ դրանք եղել են 3 առանձին բանաստեղծություն՝ գրված տարբեր ժամանակներում։ Այս հրատարակության մեջ այդ ոտանավորները տրվում են առանձին-առանձին։

«Տետրի» մեջ տեղ գտած այս երեք գործերը ուշագրավ են ժանրային տեսակետից։ Դրանց քնարական հերոսի հայացքն ուղղված է ոչ թե դուրս, արտաքին

427