աշխարհը, այլ ներս. Նա քննում, վերաքննում է իրեն, իր վարքը, փորձում է ճանաչել իր եսը։ Նա երիտասարդ է, գործելու ծարավ, բայց իրոք դատապարտված է անգործության։ Այս ներքին անբավականությունը նրա հասունացման առհավատչյան է արդեն։ Խոհական այս ոտանավորները, նաև ժամանակի ռուսական գրականության մեջ հաճախ հանդիպող, նորություն էին վաթսունական թվականների համար:
ՄԱՐԳԱՐԵ
(էջ 33)
Լերմոնտովի «Прօрօк» բանաստեղծության թարգմանությունն է։ Առաջին անգամ տպագրվել է «Արշավում» (1940, № 3)։
ՄՏԱԾՈՒԹՅՈՒՆ
(«Ա՜խ. փոքրոգի մարդ հողածին, ա՜խ, խաղալիք կրքերի.»)
(էջ 35)
Տե՛ս «Մտածություն» («Անցան օրերս տխրութենով, չըտեսա մի բարեկամ...») բանաստեղծության ծանոթագրությունը։
ՊԱԼԵՍՏԻՆՈՒ ՈՍՏ
(էջ 36)
Լերմոնտովի «Ветка Палвстниы» բանաստեղծության թարգմանությանն է, Նալբանդյանի ստեղծագործության նախնական փորձերից մեկը։ Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածուի» չորս հատորյակում
7 Լիվան— լեռներ Սիրիայում։
9 Սալեմ (Սալիմ)— Երուսաղեմի հնագույն անունը։
ՄՏԱԾՈՒԹՅՈՒՆ
(«Պատահանում նստած միայն զմայլում է իմ հոգին...»)
(էջ 38)
Տե՛ս «Անցան օրերս տխրութենով, չըտեսա մի բարեկամ...» բանաստեղծության ծանոթագրությունը։
ԲԱՆԱՍՏԵՂԾ
(էջ 40)
Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» II գրքում (1889)։ Քանի որ «Տետրում» այս ոտանավորը պակասում է, ուստի հրատարակում ենք «Հանդեսի» հիման վրա։ Հեղինակը նշում է, որ նմանություն է. Նմանության աղբյուրն է Պուշկինի «Поэт» բանաստեղծությունը։
428