30
Չի ուղարկում նորան լույս երկնից արևը սիրուն.
Անբաղդի դին թաց չեղավ ընկերի արտասուքով,
Նորան մոռցան... Պարում են տոնի շքեղ զգեստով:
Ապա ո՞վ է գիշերը, որ երբեմն սրտադող
Վազում է դեպ այն շիրիմ, կամենում է մտնել հող... 35
Արդյոք նորա ընկե՞րն է, որ յուր սերը հիշելով
Եկել է նորա հողը ցողել ջերմ արտասուքով:
Չէ՛, մենք չունենք ազնիվ կիրք, մեզի համար ողջ մին է
Բարեկամ թե թշնամի, երբ նա արդեն մեռած է:
Այն եկողը շգիտե, ո՞վ է պառկած այնտեղը, 40
Որի՞ ոսկերքն են փթում հարստացնել սև հողը:
Նա յուր անձն է պաշտպանում, գող է կամ փախստական
Եվ կամ անտուն, անտեղի, աղքատ մարդ է անպաշտպան:
Ահա թե ո՛վ այց կերթա մեր սիրելվո դամբանին,
Այո՛, կերթա շաղղակեր և ատելի բորենին:— 45
Բայց ափսոս որ մենք կույր ենք, չենք տեսանում այս բանը,
Թե ինչ որ մենք արեցինք, կանե և մեր ընկերը.
Նա ևս մեզ կմոռնա, մեր հիշատակ չի պատվիլ,
Մեզի պատած կոշտ հողը չի ցողիլ աչքի ցողով:
Կանցնեն դարեր, տարիներ, մեր շիրիմը կըկորչի. 50
Պառկի՜ր խավար հողի տակ, հույս մի՜ կապիլ ոչ ոքի.
Ոչ ոք քեղի այց չի գալ, որ ոսկերքըդ սփոփվին...
Ծածկած է քո օթևան... Դու ընկեր ես վշտերին...
Քեզ հետ նոքա կըխոսեն, որ պատահմամբ հյուր եկան
Ահա ինչպես ես այսօր ծածկված քողով տխրության։