Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժ.ժ. ՌՈՒՍՍՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

(էջ124)

Գրված է Ռուսսոյի մահվան (1778) ութսունյոթերորդ տարում, այն է 1865 թ. Պետրոպավլովյան բերդում կամ Պետերրուրգում։ Աոաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» VI (1895) գրքում:

27 Ժիրարդեն Ռենե-Լուի (1735 —1808) — մարկիզ, ծառայել է ֆրանսիական բանակում։ Իր կյանքի վերջին օրերին նրա դղյակում ապաստան է գտնում Ժ. Ժ. Ռուսսոն։

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՄԵԾ ՎԱՀԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

(էջ 126)

Այս բանաստեղծությունը Ռափայել Պատկանյանի հայտնի «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմից (աոաջին անգամ տպագրգրված 1861 թ.) «Վարդանի երգը» հատվածի պարոդիան է, գրված, հավանորեն, Պետրոպավլովյան բերդում, առաջին ընթերցման ազդեցության տակ (1862—1864)։ Աոաջին անգամ տպագրվել է Մ. Միանսարյանի «Քնար հայկականում» (1868):

Այս և հաջորդ պարոդիաներով Նալբանդյանը քննադատում է ազգային ազատագրական հարցի վերաբերյալ Պատկանյանի ունեցած տեսակետները։ Այսպես, Պատկանյանի այն միտքը, թե մեր թշնամին խլել մեր սուրը և դրանից մեզ համար շղթաներ է կոել,— Նալբանդյանը չի բաժանում, օտարից շատ մենք ենք մեր ազգի արյունը խմում։ Պատկանյանը գտնում է, որ թշնամին մեզ մեր երկրից արտաքսում է, իսկ Նալբանդյանը դրան հակադրում է դառն մի ճշմարտություն, ստրուկ մարդիկ են նստած մեր գլխին: Պատկանյանը գանգատվում է, թե մեր թշնամին գառնազգեստ գայլին մեզ գլուխ դրավ, իսկ Նալբանդյանը հիշեցնում է ուրիշ բան. մենք խոնարհվում, ստորանում ենք դրածո բոլոր տերերին, հոգևոր լինեն դրանք, թե աշխարհիկ։

Վեճը շարունակվում է և հաջորդ պարոդիայում. Հայկ և Լևոնին մոռանանք, եղբարք,— ասում է Պատկանյանը,— նրանք մեզ այսօր օգնել չեն կարող։ Հայկ և Տիգրանին հիշենք միշտ, եղբարք, — առարկում է Նալբանդյանը. նրանք մեզ, անարյուն ժամանակակիցներիս շատ բանով կարող են օգնել։ Պատկանյանը Հայաստանը համարում է իրական, ոչ ցնորական, ոչ երազային, Նալբանդյանը առարկում է նաև սրան, այդ Հայաստանը չկա, երազային է, ցնորք։ Նա չի հավատում, թե Պատկանյանի ազգային հերոսը կփշրե իր շղթան, կերթա Հայաստան,այս դեպքում' Արևմտյան Հայաստան։ Պատկանյանի այն վերջատողերին, թե «Հարավ, հյուսրսեն փոշի վերացավ... ‖ Մանուկ Հայաստանն ոտքի կայնեցավ»,—ռեալիստ հեղափոխականը հակադրում է իրենը։ «Հարավ հյուսիսից փոշի բարձրացավ.... ‖ Մեր ազգասեր մտավ ծակուռը»։ Ասել է թե՝ դիմենք դարձյալ Հայկ ու Տիգրանին. պատմական վիթխարի հեռավորությունից նրանք այսօր ավելի ռեալ ուժ են և ավելի մոտ մեզ։ Նալբանդյանի և Պատկանյանի քաղաքական տակտիկաների մասին այս պարոդիաների հիման վրա դատելով, կարելի է ասել, թե այն ժամանակ, երբ Պատկանյանը շեշտը դնում է ազդի հավաքական ուժի վրա, Նալբանդյանն իր ուշադրությունը

441