1863-ն է։ Դրա համար հիմք է ծառայում այն, որ ոտանավորը գրված է այն թերթի վրա, որի վրա կատարված է Բոքլի գրքի թարգմանությունը, իսկ վերջինս պետք է որ տեղի ունեցած լինի 1863-ին։
8 Յոթոր—Հին կտակարանի կերպար, հովիվ իշխան կամ քուրմ Մադիանացվոց (Ելից, Գ, 1, Դ, 18, ԺԸԳ):
27—28 Հացեկացին Մաշտոցն է, Սըվազցին՝ Մխիթար Սեբաստացին:
ՈՒՂեՐՁ
(էջ 119)
Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1864 թվականի № 3-ում, Փառախոտ Ցոլակյանց ստորագրությամբ։ Կա կարծիք, որ այդ անուն-ազգանունը Նալբանդյանը կազմել է Խորենացու մոտ հիշված անուններից, հմմտ. Մովսէսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց, Տփխիս, 1913, էջ 40։
Մեչուխեչա — Հարություն Սըվաճյանի գրական կեղծանունը։
ԿՆԴՈԻԿ ՊՈՉԱՏԻ ԵՎ ՆՈՐ ՍԱՆՉՈՅԻ ՄԿՐՏՈԻԹՑՈԻՆԸ</big>
(էջ 120)
Երգիծական այս բանաստեղծության գրության համար թերևս առիթ է հանդիսացել Ստ. Ոսկանի «Գաբրիկը»։ Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրկանական և պատմականի» VI (1895) գրքում, որից և արտատպվում է։ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Նալբանդյանի արխիվում պահպանվում է նաև սևագիր ինքնագիրը։
4 Սանչո Պանստ—Սերվանտեսի «Դոն Քիշոտ» հռչակավոր գործի հերոսը, Դոն Քիշոտի ծառան և զինակիցը։
19 Ակնարկում է Գաբրիել Այվազովսկու գաղտնի կապերը ոստիկանական օրգանների հետ։
ՀԵՆՐԻԿՈՍ ԹՈՎՄԱՍ ԲՈՔԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
(էջ121)
Գրության ժամանակը չի կարող լինել 1862-ից վաղ և 1865-ից ուշ, որից հետո Նալբանդյանը դադարում է ստեզծագործել։ Հավանական է, որ գրված լինի «Անգլիայի քաղաքակրթության պատմության» ռուսերեն թարգմանության թարմ տպավորության տակ, այն է՝ 1863 թվական։ Առաջին անգամ տպագրվել է «Հանգես գրականական և պատմականի» VI (1895) գրքում, որից և արտատպվում է։
57 — 58 Բոքլը մեռավ գեպի Արևելք կատարած ճանապարհորդության ժամանակ, Դամասկոսում, 1862 թվականի մայիսի 26-ին և այդտեղ էլ թաղվեց։ 440