բնավ չի ունեցել և որը երբեք ընդօրինակող չպիտի ունենա։ Ես ուզում եմ իմ նմաններին ցույց տալ մի մարդ՝ իր բնական ողջ ճշմարտությամբ, և այդ մարդը ես կլինեմ» ),— տե՛ս Les „Confessions“, par J. J. Rousseau. Paris, 1864. p. 1, որր և ձեռքի տակ է ունեցել Նալբանդյանը։
Էջ 131, բերում ենք նախադասությունն ամբողջապես. „Si ie livre est mauvais, j’en suls plus oblig’e de le reconnaitre: Je ne veux pas passer pour meilleur que je nе suis“ («Եթե դիրքը վատ է, ես ավելի եմ ստիպված այդ ընդունելու. ես չեմ ուզում համարվել ավելի լավ, քան կամ»): Տե՛ս „La Nouvelle Heloise“. par .J. J. Rousseau. Paris, 1862, p. 1, որը և ձեռքի տակ է ունեցել Նալբանդյանը։
Այս բնաբանը վերցված է Բերանեժի հայտնի, „A mes amis devenus ministres“ բանաստեղծությունից։ Բերում ենք առաջին ութնյակը.
|
|
- «Եւ Սաւո՞ւղ ի մարգարէս», տե՛ս Ա Թագ. ժ. 11։
Էջ 133, «Առաւօտուց», պարոդիա է «Վարդենիքի» առաջին երգի (էջ 5)։
Էջ 137, «Օրհնեա՜լ լիցիս, քոյր», գրված է որպես պատասխան-պարոդիա Գալֆայանի նույնանուն գործի (էջ 60)։
Էջ 138, «Մոգապաշտէն յազէ», գրված է հավանորեն «Հրեշտակն աղօթից» ոտանավորի կապակցությամբ (էջ 75)։
|
էջ 142, «Այս է հանգիստ իմ», պարոդիա է Գալֆայանի «Հանգիստ» անունով
բանաստեղծության (էջ 333)։