Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 143, Կոկիսոն (հունարեն՝ Կեքսի)— քաղաք Կապադովկիայում, Ալյուս գետի ակունքներում, ուր բնակվում էին գլխավորապես հայեր և հույներ: «Մինչ ի Կոկիսոն հայոց» արտահայտությունը Նալբանդյանի մոտ հաճախ է կրկնվում։ Հայաստանի համար Կոկիսոնը նույնն էր, ինչ Կիևյան Ռուսիայի համար Տմուտարականը։

Էջ 143, «Քերօղն-քերթող» — պարոդիա է՝ ուղղված Գալֆայան-բանաստեղծի դեմ:

էջ 144, «Յիշե զիս» — պարոդիա է Գալֆայանի նույնանուն բանաստեղծության (էջ 277):

Էջ 147

Այո՛, սերն իրոք մի լույս է երկնից
Անմահ կրակից այն մի կայծ վսեմ,
Զվարթնոց մասնակից տրված ալլահից՝
Վերացնելու մեր իղձերը նսեմ:


Բնաբանը վերցված է Բայրոնի «Գյավուրի» վերջին երգից:

էջ 152,

...նրա հոգու տարերքը
Այնքան բարի էր, որ բնությունը
կարող էր ելնել ասել ողջ աշխարհին՝
Սա մարդ էր:

Շեքսպիր, «Հուլիոս Կեսար», V, 5