Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանոթագրությունների մեջ կարդում ենք. «Մեզիմեն աղեկ. փառասեր և նախանձոտ ճիներ, որոց վրա վատ բան պիտի չխոսվի, վրեժխնդիր են, ձի չարչարել սիրում են գիշերները, չեն սիրում այծի հոտ և սատկած կաչաղակ» (Ռափայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 4, ԳԱ հրատարակչություն, Երևան, 1966, էջ 161)։

Էջ 207, Ալլոպատիա —Բուժման բոլոր մյուս սիստեմներին հոմեոպատների տված անվանումը։ Հոմեոպատիա — Հիվանդությունների բուժման միջոց, ըստ որի, հիվանդը փոքր դոզաներով պետք է ընդուներ այնպիսի դեղեր, որոնք առողջ մարդու օրգանիզմում տվյալ հիվանդությանը հատուկ երևույթներ կառաջացնեին։ Հոմեոպատների դևիզն էր՝ «նմանը նմանով է բուժվում»։ Հոմեոպատիայի հիմնադիրն է գերմանացի բժիշկ Ս. Գանեմանը (1775—1843)։

Էջ 211 ...«Մի խաբեբա մարդու առաջարկությանը համեմատած»— «Մեռելահարցուկ» վեպում, հանձինս Շաքարյանի ու Մանթուխյանցի, Նալբանդյանը ծաղրում է նաև գրբացներին, ալքիմիկոսներին ու այլևայլ խաբեբաների, որոնք թմրեցնում էին տգետ ժողովրդին։

Էջ 212 «Էժեն Սյու և Դյումա»— Նալբանդյանը տալիս է էժեն Սյուի և Ալեքսանդր Դյումայի (հոր) անունները, որպես այն ժամանակի ժողովրդականություն վայելող գրողներ։

Էջ 226 «...Մեր ցեղապետը պահում է յուր մոտ այս մատանին...»—Կախարդական մատանու մասին արված պատմությունը հիշեցնում է մի դրվագ արևելյան «Մունեջիմ Բաշի» առակից, որ Միքայել Նալբանդյանը հրատարակել է «Հյուսիսափայլում» (1859, № 5) «Գ. Հ. Պախալյան» ծածկանունով։

ՄԵՌԵԼԱՀԱՐՑՈՒԿ

(էջ 236)

Նալբանդյանի վիպական այս երկրորդ ստեղծագործությունը, ցավոք, անավարտ է մնացել։ Այն տպագրվել է «Հյուսիսափայլի» 1859 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամսատետրակներում։ Հետագայում նույնությամբ արտատպվել է հեղինակի «Երկերի» ռոստովյան հրատարակության առաջին հատորում, ապա՝ «Երկերի լիակատար ժողովածուին առաջին հատորում։ Ե՞րբ է գրվել վեպը, ինչու՞ է թերի մնացել, — հարցեր են սրանք, որոնց դժվար է պատասխանել։ Ենթադրաբար միայն կարելի է ասել հետևյալը, այն գրված պետք է լինի «Հյուսիսափայլի» հիմնադրումից հետո, ուրեմն՝ 1858-ի վերջերին կամ 1859-ի սկզբներին, նախ և առաջ ամսագրում հրապարակելու համար։

Քանի որ գործն անավարտ է, ուստի և, բնականաբար, դժվար է տալ ֆաբուլայի, տիպերի և դրանց հետ կապված այլ հարցերի մանրամասն քննությունը։ Նույնիսկ գլխավոր, ամբողջ ստեղծագործությունը միացնող թեմայի մասին դժվար է խոսել, որոշ չէ, թե սյուժետային երեք գծերից որը պետք է դառնար գերիշխող։ Վեպի խորագրից այն է երևում, որ հիմնական գործողությունը դառնալու էր Շաքարյանի՝ մեռելահարցությամբ կամ դիագուշակությամբ տարված այդ «մտավորականի» շուրջը, մինչդեռ իրոք գլխավոր, առաջատար կերպարը Կոմս էմմանուելն է։ Տպագրված հատվածը վեպի մի մասն է միայն, քանի որ այստեղ՝ գործող անձանց բարդ խմբավորման պայմաններում՝ զուգահեռ ինտրիգների զարգացումը դեռ չի հասցված բախման։ Ընթերցողի համար միանգամայն

452