Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տողեր հանդիսանում են Նալբանդյանի սեփական գրչի գործ, իսկ վերջին երկու գլուխն արդեն ամբողջապես նրանն են: Դրանից ավելի կարևոր է այն փոփոխությունը, որին ենթարկվել է երկը գաղափարական տեսակետից։ Խոր հոռետեսությամբ և դեպի հասարակական կյանքն արհամարհական ծաղրով համակված ֆելիետոնը Նալբանդյանի մոտ վերածվել է մի փայլուն քաղաքական պամֆլետի՝ ուղղված ամբողջապես ռեակցիայի աչքի ընկնող ներկայացուցիչների դեմ։ Նալբանդյանի հիշատակած քաղաքական իրադարձությունների խոշոր մասը վերաբերում է ոչ թե երեսնական թվականներին, ինչպես Սենկովսկու մոտ է, այլ հետագա շրջանին, առանձնապես 1848—1858 թթ.։ Սենկովսկին հեգնանքով նկարագրում է 30-ական թվականների գրական արտադրանքը, Նալբանդյանը նույնն է անում 50—60-ական թվականների և այն էլ՝ հետադիմական բանակի գրական արտադրանքի վերաբերյալ: Չբավարարվելով այդ փոփոխություններով, նա ստեղծել է հնդկական ծայրագույն Բրամինի տիպը, որով պատկերել է Ներսես կաթողիկոսին: Հաստատորեն կարելի է ասել, որ դա հայտնի է եղել նաև Նալբանդյանի ժամանակակիցներին։ Այսպիսով, Նալբանդյանի սատիրական հարձակումներն այստեղ կրում են քաղաքական բնույթ։ Ամենայն պարզությամբ կարելի է ցույց տալ նաև Մսերյանի, Այվազովսկու պատկերները, ըստ որում դրանք ներկայացված են ոչ թե որպես անձնական թշնամիներ, այլ իբրև քաղաքական հակառակորդներ։

Աշխատության ձեոագիրը չի գտնված։ Հրատարակվում է ըստ Աբգար Հովհաննիսյանի «Փորձում» (1881, գիրք V—VI) լույս տեսած բնագրի։ Աշխատել ենք հնարավորության չափ ազատել այն աղավաղումներից ու սխալներից, որոնցով լույս է տեսել «Փորձում»։ Այդ աշխատանքի ընթացքում օգտագործված է նաև Սենկովսկու գործը հետևյալ հրատարակությամբ. Собрание сочинений Сенковского (Барона Брамбауса), т, I СПб. 1858.

Ձեռագրի, գրության ժամանակի և տպագրության պատմության վերաբերյալ հարցերի համար բանալի է հրատարակչի այն ծանոթագրությունը, որ կցված է «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսին»։

«Հրատարակելով այս հոդվածը, որ մոտերումս մեր ձեռքն ընկավ մեր բարեկամներից մեկի շնորհիվ, հարկավոր ենք համարում ավելացնել, որ նույնիսկ Նալբանդյանի ձեռքով է գրված և տեղ–տեղ սրբագրված է Նազարյանցից: Հավանական է, որ յուր ժամանակը լույս չէ տեսել հեղինակից ու խմբագրությունից անկախ պատճառներով»։ Ակնարկությունները վերաբերում են ժամանակակից անցքերի և անձանց՝ Մխիթարյանց, Մսերին, Այվազյանին, Սարգիս եպիսկոպոսին և, վերջապես, Ներսես կաթողիկոսին: Շատ հարձակողական ուղղություն ունի կաթոլիկության նկատմամբ, որ այն ժամանակ Ֆրանսիայի պաշտպանությամբ սպառնում էր երկպառակություն ձգել ազգի մեջ, որսալով հայերին յուր թակարդը: Երջանիկ ենք, որ մեզ հաջողեցավ կորուստից ազատել մեր ամենահամակրելի հեղինակի այս գործը» («Փորձ», 1881, գ. V-VI):

Այստեղից առաջին անգամ հայտնի է դառնում, որ Նալբանդյանի ձեռագիրը մինչև խմբագրի բարեկամի միջոցով «Փորձին» հասնելը գտնվել է Նազարյանցի ձեռքում, որը նա տեղ-տեղ նույնիսկ սրբագրել է։ Կարողացե՞լ է Ա. Հովհաննիսյանն ազատվել այդ սրբագրությունից և որքանո՞վ, — այժմ դժվար է ասեր Մի բան միայն պարզ է, որ նա ցանկություն է ունեցել, ըսսէ հնարավորին, վերականգնել Նալրանդյանի տեքստը։

458