Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեռագրի` Նազարյանցի մոտ եղած լինելու պարագան հուշում է, որ է «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» նախատեսված է եղել «Հյուսիսափայլի» համար: Աբգար Հովհաննիսյանը ճիշտ է մատնանշում չտպագրվելու պատճառը։ Բնագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոչ մի սրբագրություն չէր կարող փրկել դրությունը, և որ դժվար թե այդ վիճակում նազարյանցը սատիրան գրաքննության հասցրած լինի։ Այսպիսով՝ Նալբանդյանի այս պամֆլետը պետք է գրված լինի 1858-ի վերջերին կամ 1859-ի կզբներին։ Այդ են մատնանշում նրա մեջ հանդիպող մի քանի ակնարկները, ինչպես և Հարություն քահանա Գյոքչեյանի թղթերում հայտնաբերված՝ հրապարակախոսի անտիպ ձեռագրերի համապատասխան նշումը (Հմմտ. Աշոտ Հովհաննիսյան․ Նալրանդյանը և նրա ժամանակը, Գիրք առաջին, Երևան, 1955, էջ 244)։

էջ 344, ...գրի անունի հետևյալ տառերը —Սատանայի կերած «պաքսիմատը» եղել է մի գիրք, որի խորագիրը հետևյալն է. «Հրահանգ քրիստոնէական հավատոյ ըստ ուղղափառ դավանութեան եկեղեցեոյ Հայաստանեայց, աշխատասիրութեամբ Մսերայ Վարժապետի Գրիգորեան Զմիւռնացւոյ, ի Մոսկուա, 1850»։

Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ—Տե՛ս «Մեկնութիւն սրրոյ ավետարանի տեառն մերոյ Ցիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի, Արարացեալ և շարադեցեալ ի Մխիթարայ Վարժապետէ Աբբահայր կոչեցեալ… յամի տեառն 1737, ի Վենետիկ»։

Էջ 345, «Եվրոպա»—լույս էր տեսնում Վիեննայում, 1847—1862 թթ. ընթացքում։ Ճշտում ենք թվականը։ Ըստ «Փորձում» հրատարակած տեքստի, դա 1856 թ. հունվարի աոաջին թերթն է, որ սխալ է, Հեղինակի ձեոագիր «Յաղագս հայկական մատենագըոլթեան ճառի» մեջ երկու անգամ հիշատակված է այղ լրագրի 1853 թ. հունվարի 20-ի համարը։

Օսմանյան պատմության վերջին թերթերից —Ակնարկում է Գարրիել Այվազովսկու «Պատմութիուն Օսմանեան պետութեան» եռահատոր աշխատությունը, որ լոիյս է տեսել Վենետիկում, 1841 թ.։

Էջ 348, …ինչպես Սուսումնականության վերա —Հավանորեն՝ Սարգիս Վրդ. Ջալալյան:

Դեպի Գեհյանը… —Կարծում ենք, որ ճիշտ է այս գեհյանը, և ոչ թե գեհենը, ինչպես հանդիպեցինք վերը՝ 190֊րդ էջում.

էջ 350, …Բացի հնդկական ապստամբությունից ընդդեմ անգլիացոց —Ակնարկում է աղգային- ազատագրական այն ապստամբությունը Հնդկաստանում (1857—1858), որ հայտնի է Սիպայների ապստամբություն անունով։ Ապստամբությունն ուղղված էր անգլիական կառավարության նվաճողական քաղաքականության դեմ։

Բաղանդհստներ կամ բոլանդիստներ — եզվիտ վանականների գիտական կազմակերպություն, որ զբաղվում էր կաթոլիկ սրբերին վերաբերող հնագույն բնագրերի հրատարակությամբ։

Հիսուսյան կարգ (եզվիտներ) —մարտնչող կաթոլիկական հոգևորական օրդեն, որ 1539 թ. հիմնադրեց Իգնատիոս Լոյոլան, որպես գլխավոր զենք ռեֆորմացիայի դեմ։ Այգ մասին տե՝ս նաև Սիք․ Նալբանդյանի «Հիսուսյանը» աշխատությունը։

Էջ 351, …թե ինչ խորհուրդ ունի գործը —Նալբանդյանն այստեղ հիշատակում է ֆրանսիական 1848 թ. հեղափոխության այն շրջանը, որ Մարքսը բնորոշեց իբրև հեղափոխության նախաբան։ Հեղափոխությունն սկսվեց փետրվարի 23—24-ի

489