Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արյունահեղ ընդհարումով, որից հետո հայտարարվեց ժամանակավոր կառավարություն։ Այդ կառավարության մեջ տեղ գտան այն բոլոր տարրերը, որոնք այս կամ այն մասնակցությունն էին ունեցել հեղափոխությանը։

Մանրամասնությունները տես Կ. Մարքս, Ֆ․ Էնգելս, Ընտիր երկեր, հատ, I, Երևան, Հայպետհրատ, 1950, էջ 287—288:

Մեծ դեմոկրատ հրապարակախոսը հիմնականում ճիշտ էր ըմբռնում պատմական այդ դեպքերի բնույթը։ Իզուր չէր նա սարկազմով գրում, թե արյունահեղ մարտերի արդյունքը եղավ այն, որ «թագավորը հայտարարվեց արքա, իսկ ժողովուրդը՝ թագավոր»։

...Մի ամբողջ հասարակություն — Ակնարկը վերաբերում է Բելգիային և Հոլանդիային։ Առաջինին Նալբանդյանը անվանում է «անանուն», որովհետև, ինչպես հայտնի է, մինչև 1830 թվականը Բելգիան զրկված էր ազգային ինքնուրույնությունից և գտնվում էր Հոլանդիայի գերիշխանության տակ։

Էջ 352, ...առանձին թագավորություն... — Խոսքը 1830 թվականի ազգային հեղփոխական այն շարժումների մասին է, որոնք ավարտվեցին Հոլանդիայի գերիշխանությունից Բելգիայի ազատագրումով, որը 1331 թվականին հայտարարվեց անկախ պետություն։ Նույն թվականին հոլանդական զորքը, .50 000 զինվորով, անսպասելիորեն ներխուժեց Բելգիա, գրավեց Գասսելտը, Լուվենը և սպառնաց Բրյուսելին։ Ֆրանսիայի և Անգլիայի օգնությամբ Բելգիան կարողացավ հետ մղել հակառակորդին և վերջնականապես ապահովել իր անկախությունը։

...Այս բաբելոնյան խառնակությունից... — Խոսքը լեհական 1830 — 1831 թվականների ապստամբության մասին է։ Ապստամբությունը կրում էր շլյախտայական բնույթ և չգրավեց գյուղացիական մասսաներին։ Զինված ուժերի գլուխ կանգնեցին տատանվող գեներալները, որոնք չկարողացան գործադրել հարձակողական տակտիկա: Ապստամբությունը ճնշվեց դաժանորեն։

354, Mein lieber Augustin.— «Իմ սիրելի Ավգուստին», գերմանական հին ժողովրդական պարերգ (վալս):

...Մի գեղեցիկ դաշնադրություն — Հավանորեն խոսքը կարբոնարների՝ հեղափոխտկան-դեմոկրատական գաղտնի ընկերության մասին է։ Այդ ընկերությունն առաջացավ Իտալիայում XIX դարի սկզբին և պայքարում էր ֆրանսիական գերիշխանության, ապա և Բուրբոնների դեսպոտիզմի դեմ Նեապոլում, հանուն դեմոկրատական կարգերի և Իտալիայի միավորման։ Աբսոլյուտիզմի վերականգնումից հետո կարբոնարների կազմակերպությունը ջախջախվեց:

355, Անգլիան պարապած է Չինաստանի հետ.... Ակնարկում է չինական հայտնի Տայպինյան հեղափոխությունը (1850—1864), որ առաջ էր եկել գյուղացիության՝ մի կողմից ֆեոդալական և առևտրավաշխառուական, մյուս կողմից' օտարերկրյա, գլխավորապես անգլիական կապիտալի կրկնակի շահագործման հետևանքով։

357, Ֆրանսիայի թագավորի կյանքը կտրելու համար... — Ակնարկում է իտալացի հեղափոխական Ֆելիչե Օրսինիի (1819—1858) 1858 թվականի հունվարի 44-ին կատարած անհաջող մահափորձը նապոլեոն III -ի դեմ, որին նա համարում էր եվրոպական ռեակցիայի հենարանը։

358, ...հիմնավոր բաների հարգ ճանաչողը — Օրագրության ոստիկանի՝ Բութանդուսի տիպը կերտելիս Նալբանդյանը նկատի է ունեցել Գաբրիել Այվազովսկուն,

460