Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միգում մի բան երևում է, նայիր մի հյուսիս»։
Լուրից ահագին Կազբեգը ծածուկ ամբոխվեց,
30 Նա յուր ուշքը ու աչքերը դարձուց դեպի հյուսիս,
Ուրալից մինչև Դանուբ, մինչ այն մեծ գետը
Շարժելով դեպի առաջ գալիս է զորքը։
Ծռծռում են սուլթանները զինչ խոտեր դաշտի,
Պիսակ ուլանները խռնում, հանում են փոշի.
35 Պատերազմական վաշտերը կարգով գալիս են,
Առաջից դրոշակները, թմբուկ խփում են։
Թնդանոթները պղնձյա վազում, որոտում.
Ինչպես կռվում ծուխ հանելով պատրույգը վառվում,
Պատերազմում փորձ ու արի, իբրև մրրիկ,
40 Առաջնորդե սպառն<աց>այտ զորապետ ծերիկ.
Գալիս են կարող գնդերը զինչ հուզյալ հեղեղ
Զարհուրելի—դանդաղ ղերթ մեգ ուղիղ Արևելք:
Տխրագուշակ, խեղդված մտքով, երազով չարին,
Սկսավ կնճռոտ Կազբեգ հաշվել չկարաց թշնամին,
45 Յուր սարի բնակիչներին տխրությամբ նայեց,
Գքխարկը քաշելով գլխին հավիտյան լռեց։