Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՏԱԾՈԻԹՏՈԻՆ
(Նվեր պարոն Կարապետյանի և Բերթերյանի)
Գարնան վարդը ինձ պետք չէ,
Եթե անուշ հոտ չունի.
Սոխակի փետրով զարդարած
Ճնճղուկն իսկ հարգ չունի։
5
Ինչի՞ս է պետք մանկությունս,
Եթե միայն հազար ցավ
Կպատրաստե սրտիս համար.
Հոգիս, կյանքս մաշեցտվ:
Մի՞թե, եթե եղած էի
10
Ես ալևոր ծերունի,
Գերի դառած կհալվեի
Խաբված անարգ երեսի։
Մանկությունը գեղեցիկ էր,
Եթե ես գործ դնեի,
15
Իմ գործքերին պարապելով`
Ինձ ճանապարհ բանայի:
Իմ ծնողքս ու բարեկամք
Տխուր նստած միայնակ.
Ես պարում եմ աղջկա հետ
20
Ու ինձ համարում եմ փառք։
Ինչ ժամանակ oտար երկիր
Իմ ծերունի ծնողքը
Ուղարկեցին ինձ միայնակ,
Տվին յուրյանց խրատը։
|
|