25
Նիկողոսը չծերացավ ի զուր տեղը,
Նա չգտավ երկրիս վերա յուր նմանը,
Թե նա օգնեց ուրիշներին, ինչպես առյուծ,
Նոքա եղան նորա հանդեպ ապերախտ ինձ[1]»
Գայիսոնը, գահն ու սուրը ա՛ռ դու, որդյակ, 30
Քո նախահարց եղիր արժան ընտիր ժառանգ.
Իմ հոգին քեզ կառաջնորդե ամեն բանում.
Նիկողոսը ասեր, թ՚Եվրոպ չի՛ք մեջ տեղում:
Բարյավ մնա՜ք, իմ հայրենիք, իմ սիրականք,
Բարյավ մնա՛, իմ Աթոռիս ընտիր ժառանգ. 35
Սուրբ թող չինի քեզի համար իմ այս կտակ.
Իմ արևը մայրը մտավ... ի հիշատակ։
Նիկողոսիս դուք կկանգնեք հավերժ արձան,
Թե թշնամիք տեղ չունենան ի Ռուսաստան: