Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՆՎԵՐ ԱՄԻՐՅԱՆԻ
Ասա՛, Մուսա՛, ինչպես երգեմ,
Հնչեմ քնարս որպե՞ս.
Ինձ ո՞վ կտա նոր զորություն,
Եթե դարձյալ դու չօգնես։
5
Մուսա՜, հանգիր դու իմ վերա,
Լարե քնարիս թելերը,
Առաջնորդե իմ մատերիս,
Թող հնչե իմ քնարը։
Ինձի փչե աստվածային
10
Նոր զորություն, նոր ոգի,
Թռցրու ինձ շուտ Սակոյլնիկ,
Ուր կա մի կույս գեղանի։
Րամ-րամ մարդիկ կերթան այնտեղ,
Բայց ո՞վ տեսավ նորանցից
15
Այն անտառների թագուհին,
Որ ծածկած է աչքերից։
Եվ ո՞ւմ արդյոք նա յուր սիրտը
Գրավ տվեց ասելով.
«Ոչինչ չունեմ, բայց միայն սեր
20
Քեզի տալիս եմ հավատով»:
Այնտեղ շատ մարդ զբոսնում են,
Բայց մեռած է սրտերը,
Մի պատանի աշխույժ կրքով
Տեսնում է այս աստղը։
25
Նորան տվեց բամբիշն յուր սերը,
Նորան ասաց. «Ես քո՛ եմ»։
|
|
55