Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ամիրյանն էր այն պատանին,
Որ ես այստեղ հիշում եմ։
Իսկի կա մարդ, որ ստանար
30
Այս խոսքերը յուր բաժին,
Առատությամբ, որ նա տվեց
Ուսանող Ամիրյանին։
Նորան կույսը գեղեցկադեմ,
Նորան ժպտաց միմիայն.
35
Նորա համար նա ծնած Էր,
Այլք ամենայն չեն արժան։
Ուսո՛, խնդրեմ, Մուսա նազիկ,
Տուր վրձինիս քաջ ներկեր,
Որ կարենամ նկարագրել
40
նորա դեմքի ճիշտ պատկեը։
Ի հյուսած մազերն թուխ–թուխ գլխի,
Կոկոն աչքը կըփայլի,
Արդյոք ո՞ւնք է աչքի վերա,
Եթե կամար լուսինի։
45
Երեսն անբիծ, կարմիր շրթունք,
Մարմարոնյա մարմինն է,
Թե գեղեցիկ երկրիս վերա
Կա՝ միմիայն այն նա է։
Րախացի՛ր, դու, ցնծա՛, բերկրյա՛,
50
Մուսան ասաց Ամիրյա՜ն,
Որ աշխարհքումս դու ճարեցիր
Քեզ այսպիսի սիրական։
|
|