65
Այսպես, մահը հանդիպում է
Աղքատ կամ պանդուխտ մարդի,
Ինչպես վաղուց չտեսնված
Կարոտակեզ սիրելի։
Չի վրդովիլ նորա գալը 70
Երբեք աղքատի սիրտը,
Մահից ևս դու կտեսնես,
Որ պայծառ էր երեսը։
Այն, որ դիպա, թավիշ, կերպաս
Շոր կարում է յուր անձին, 75
Որ խորտիկներ համադամյալ
Կուտե հավուց փորոտին,
Որ սովոր է հրամայել
Ծառայից շատ բազմության,
Այն հարուստն է, որո համար 80
Մահ է գալուստը մահվան։
Նա աշխարհքումս չի տեսել
Ո՛չ նեղություն և ո՛չ ցավ,
նորա օրը, տարիները
Ինչպես տարի մի անցավ. 85
Նորա ականջը շրջապատող
Մարդերից և ծառայից
Միշտ գովության, միշտ հլության
Հպատակի ձայն լսեց։
Նա չի ուզում երբեք լսել, 90
Որ աշխարհս ունի դուռ
Երկու. մինն մտնելու,
Մուսը նրանից գալու դուրս։
Նա չի ուզում անունն լսել
Այն երջանիկ էակին, 95
Որին հանձնած է ընդունել
Առհասարակ մեր հոգին։