Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ

«Հայրիկ,— ասաց դուստրը հորը,—
Կապույտ երկնքի վերա
Ո՞րքան աստղեր փայլում են վառ,
Ասես համար, թիվ չըկա.
5 Ասում են որ ամենայն մարդ
Աստղիկ ունի երկնքում.
ճշմարի՞տ է, ասա՛, հայրիկ,
Իմը ո՞րտեղ է փայլում»։
— Այո՛, դստրիկ, այդ ասաղերը
10 Ունին հաշիվ ու համար,
Եվ մեզանից յուրաքանչյուր
Մի աստղ ունի յուր համար։
«Հայրիկ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
Հետքից պայծառ գիծ թողեց.
15 Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց» ։
— Ո՛հ, իմ դստրիկ, հանգիստ կացիր,
Դա մեծատան մի աստղ էր,
Որ յուր օրում, յուր կյանքումը
20 Խիղճ ասածը չըգիտեր.
Աղքատները նորա դռնից
Գիշեր ցերեկ հալածված.
Մի մարդ չըկար նորան ծանոթ,
Որ չըլիներ վշտացած։
25 «Հայրիկ տե՛ս, տե՛ս, աստղ թռավ,
Հետքից պայծառ գիծ թողեց,
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց»։
— Ով իմ զավակ, մի՛ վրդովվիր,


76