Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

30 Դա աղջկա մի աստղ էր,
Որ յուր հոր ու մորը խոսքը
Յուր կյանքումը հարգած չէր.
Նա փախել էր յուրյանց տնից...
Մուր էր քսել տան վերա...
35 Յուր ծնողքը լացուցել էր,
Ինչքը վատնել անխնա։
«Հայրիկ, դարձյալ թռավ մի աստղ,
Վայր ընկավ նա երկնքից.
Հայրիկ, ովի՞ աստղն էր արդյոք,
40 Որ զրկվեցավ յուր տեղից»։
— Ո′հ, դստրիկս, հանգիստ կացիր,
Կեղծավորի դա աստղ էր,
Որ յուր օրում ուղիղ մի խոսք
Մարդու երբեք ասած չէր.
45 Փարիսական յուր ձևերով
Աշխարհք խաբեց, զարմացուց,
Այդ պատճառով աստված նորա
Աստղի լույսը խավարցուց։
«Հայրիկ, տե՛ս, տե՛ս, մյուս աստղ թռավ
50 Եվ գիծ անգամ չըթողեց,
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց»։
— Ո՛հ, սիրական, խաղաղ մնա՛,
Բռնակալի դա աստղ էր,
55 Որ աշխար՛հը յուրյան գերի
Ծնած օրից կարծել էր,
Շատ հալածանք, շատ նեղություն
Պատճառեց նա յուր կյանքում.
Շատ տուն քանդեց, շատ մարդ զրկեց,
60 Գութ չունեցավ յուր սրտում։
«Ապա այն ի՛նչ աստղ է, հայրիկ,
Որ այնպես պարզ վառվում է,
Նորա մաքուր պայծառ լույսը
Չորս կողմը բակ բռնել է»։
65 — Ո′հ, իմ դստրիկ, աղո՛թք արա,
Դա ծերունու մի աստղ է,


77