Որ յուր կյանքում ոչինչ մարդու
Ոչինչ վնաս տված չէ․
Այն լուսավոր բակն է նորա 70
Առաքինի գործքերը․
Աղոթք արա, որ երկարվին
Նորա կյանքի թելերը։
Շատ օր չանցավ, երկնքիցը
Մի այլ վառ աստղ պակասեց, 75
Ո՞վի աստղիկն էր որ ընկավ,
Բան հարցանող չերևեց։
Մինչ դեռ լուսինն արծաթափայլ
Լույս էր տալիս գիշերին,
Խորհրդավոր մինչ տիրել էր 80
Անվրդով խոր լռություն․
Մի սրտաթափ, մազերն արձակ
Վազեց աղջիկ սգավոր
Դեպի գեղի գերեզմանքը,
Ծունկ չոքեց մի շիրմի մոտ։ 85
«Հայրի՜կ, աստղիկդ չէ փայլում,
Դու հավիտյան քնեցիր․
Ա՜ռ ինձ քո մոտ, քո ծոց, քո գիրկ,
Ինչո՜ւ անտեր թողեցիր։
Իմ աստղկին ասա՛ նույնպես, 90
Որ չըփայլի, հերի՛ք է,
Այս աշխարհը ինձ առանց քեզ
Մութն ու խավար մի բանտ է»։
Մի մարդ չըկաո, որ նկատեր,
Որ հետևյալ գիշերին 95
Պակասեցավ երկնքիցը
Մի պայծառ աստղ խնդագին։
Երրորդ օրը շատ սգավորք
Փորեցին մի գերեզման,
Ուր թաղվեցավ յուր հոր մոտին 100
Մարմինը խեղճ աղջկան։
«Հայրիկ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
Հետքից պայծառ գիծ թողեց,
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեք․․․»