Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժողովուրդը հավաքվում էր
30 Մոտ թատրոնի պատշգամբին.
Չէր կշտանում նայել նորա
Քնքույշ չքնաղ երեսին.
Այժմ նորան չեն ճանաչում,
Մոռացել են բնավին.
35 «Ողորմություն արե՛ք, պարոն,
Անտուն, անտեր աղքատին»:

Ամենայն օր նորա դռնում
Կանգնած էին շատ կառքեր.
Միշտ հացկերույթ, ընթրիք, գինի,
40 Նվագարան ու տաղեր.
Ամենայն ոք ցանկանում էր
Լինել նորան բարեկամ.
Ամենայն ժամ նորան բաց էր
Շռայլ քսակը մեծատան.
45 Այժմ զրկված ամեն բանից,
Չունի անգամ հացի գին.
«Ողորմություն արե՛ք, պարո՛ն,
Անտուն, անտեր աղքատին»։

Ամենայն օր յուր մարմինը
50 Անուշահոտ ջրերով
Լվանում էր, մազը սանրում
Կրիայի սանըրով.
Նա հագնում էր բեհեզ, կերպաս,
Դիպակ, թավիշ թանկագին.
55 Նա չգիտեր ի՞նչ ասել է
Արծաթի կարոտություն.
Այժմ անլվա մազերն արձակ,
Չունի հագուստ, թեև հին.
«Ողորմություն արե՛ք, պարոն,
60 Անտուն, անտեր աղքատինտ»։

Նորա շքեղ ննջարանում
Բնակվում էր Աստղիկը.
Նորա որդին փայփայում էր